Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կեպիտուլյացիայի դասերից մեկը
Վերջին տարիներին շրջանառվում էր ոչմիթիզական տերմինը, որով բնորոշում էին Արցախի ու անվտանգության գոտու շրջանները ոչ մի դեպքում չզիջելու դիրքորոշում ունեցողներին։
Տեր-Պետրոսյանը, Փաշինյանն ու իրենց կողմնակիցները հակառակ դիրքորոշման կողմնակիցներից էին։
Փաշինյանը վերահսկող տարածքները համարել է բալաստ, ինչը կարմիր թելով երևում էր իր լրագրողական գործերից, ելույթներից, իր հայտնի գրքի տողատակերից։
Տեր-Պետրոսյանի թեզն էր՝ լավ չենք ապերլու, քանի դեռ ....
Մինչդեռ համաշխարհային պատմական ողջ փորձի ու պրակտիկայի, քաղաքական պրագմատիզմի տեսանկյունից աքսիոմատիկ էր և է, որ լավ են ապրում ուժեղ, տարածքներ վերահսկող ազգերը, իսկ տարածքներ կորցրածները՝ վատ։
Բացի այդ, անվտանգության տեսանկյունից աքսիոմատիկ է, որ քո երկրների սահմանները պետք է պաշտպանես այդ սահմաններից ավելի հեռու դերքերում։
Այս պարզ ճշմարտություններին հակադիր՝ Տեր-Պետրոսյանի ու Փաշինյանի դիրքորոշումներն իրականում մանիպուլյատիվ էին, պացիֆիզմով քողարկված հանհայտ մոտիվացմամբ դիրքորոշում՝ ակնհայտ պարտվողականության վեկտորով։
եւ ահա եկավ այն պահը, երբ մենք այդ տարածքները կորցրինք (զիջեցինք)։ Արդյունքը՝ անվտանգության մարտահրավերներն բազմապատիկ են, մեր սահմաններին ու մեր տարածքում։
Դրանց ազդեցությունը տնտեսության ու սոցիալական կյանքի անկման վրա՝ նույնքան ակնհայտ։
Մեր ազդը պատմական ևս մի մեծ դաս ստացավ՝ ոչ ադեկվատ մտածողության հետևանքով։
Լավ ու անվտանգ ապրելու համար մենք պետք է ագրեսիվ արտաքին քաղաքականություն ունենանք, անընդհատ ամրապնդվող ռազմական ուժ՝ մեր կենսական արեալը տնտեսական ու ռազմական առումով ֆիզիկապես ընդլայնելու միջոցով։
Անհեթեթ է բացել սահմաններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Կարճ ժամանակ անց նրանք մեզ կգրավեն տնտեսապես։ Փաշինյանի ու էկոնոմիկայի նոր նախարարի մկրտումներն այդ հարցում հակահայկական են։
Պետք չէ խորշել մշտական թշնամի ունենալուց։ Մեր ու հաջորդ սերունդների համար ազերներին ու թուրքերին պետք նշանակենք թշնամի՝ մշտական թշնամի։ 10 տարի, 20 տարի կամ 100 տարի։
Մեր կենսատարածքի ընդլայնումը հնարավոր է միայն նրանցից ժամանակի մեջ անընդհատ նոր տարածքներ վերադարձնելու ու յուրացնելու ճանապարհով։
Կեղծ մարդասիրությունն ու կոսմոպոլիտիզմն այստեղ տեղ չունեն։ Այդպես ապրում են բոլոր ազգերն ու երկրները»:

