Պատահականությունների դարաշրջանում չենք ապրում: Ամեն ծրագիր կյանքի կոչելու համար նախապես մանրակրկիտ մտածում և լավ պատրաստվում են և, եթե արդեն կա ծրագիր, այն իրագործելու համար, պետք է ներգրավել հսկայական ֆինանսական միջոցներ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի հիմնադիր և ընդհանուր քարտուղար Վահե Մահշիկյանը՝ խոսելով պատերազմի պատճառների և ՀՀ-ում ստեղծված իրավիճակի մասին:
«Այդ ծրագրերն անհատական աշխատանքով չեն իրագործվում, այլ՝ տեղական կամ միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ: Նիկոլ Փաշինյանն ընտրված և պատրաստված է եղել իր գործատուների կողմից՝ որպեսզի խաղա այն դերը, որի ականատեսը եղանք իր՝ վարչապետի պաշտոնում եղած 2,5 տարիների ընթացքում: Նախ՝ անհրաժեշտ էր գրավել ժողովրդի սերն ու վստահությունը: Դրա համար, լավ իմանալով Մոնթե Մելքոնյանի հանդեպ հայ ազգի տածած սերն ու հարգանքը: Փաշինյանի առաջ պահանջ դրվեց խաղը սկսել Մոնթեին կապկելով, որից հետո պետք է ուղարկվեր միջազգային քաղաքականության բեմի վրա կարևոր դեր խաղալու առաքելությամբ՝ մասնավորապես՝ Հարավային Կովկասի վերաբերվող հարցի համակարգման նպատակին ծառայելու»:
Մեր զրուցակցի խոսքով՝ հատկապես 1991 թ. անկախությունից ի վեր հայ ժողովրդի գլխին բոլորը նույն կեղտոտ խաղն են խաղացել, իսկ Փաշինյանը բոլորին գերազանցեց: «Նա ամեն ինչ գիտեր, տեղյակ էր հայերի ու Հայաստանի հետ կապված ծրագրից, երբեք խոսքն իր գործին չհամապատասխանեց, ավելին՝ ատելություն ու պառակտում սերմանեց համայն հայության մեջ, իսկ հիմա հայ ժողովրդին աշխարհով մեկ խայտառակեց: 1,5 դար առաջ, Երվանդ Օտեանը, գրելով «Ընկեր Փանջունի» թատերական գործը, զգուշացրեց հայ ժողովրդին, որ այդպիսի ծուղակը չընկնի և օձիքը չտա ընկեր Փանջունիին: Այս պատգամի միտքը չընկալվեց, մինչև, ահա, ընկանք Նիկոլ «Ընկեր Փանջունի»-ի ծուղակը, որից դուրս գալու ելքը մինչ օրս չենք գտնում»: Մահշիկյանը կարծում է՝ Փաշինյանի դավաճանական քայլ է արել։ «Նախ ասեմ՝ իրավական հասկացությամբ՝ Փաշինյանը մեծ հանցանքներ գործեց և պետք է ենթարկվի օրենքով սահմանված պատժի: Ամենից առաջ ներկա վարչապետը պետք է պատժվի սուտ երդում տալու համար, որ տվեց վարչապետի պաշտոնը ստանձնելիս, իր պաշտոնական դիրքը չարաշահելու և իր պարտականությունների մեջ թերանալու համար: Այս մարդը հեղափոխությամբ եկավ իշխանության, իսկ ամեն հեղափոխություն նշանակում է՝ նախորդ իշխանությունների կատարած սխալներից ձերբազատվել, ժողովրդի շահերը պաշտպանել, երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանել, գործի դնել օրենքի գերակայությունը, սահմանադրությունը հարգել և այլն: Իսկ ի՞նչ արեց Փաշինյանը. Այս մարդը խաբեց համայն հայությանը, նա գաղափար չունի ճշմարտությունից և սուտ ու կեղծիքով մարդուս ուզածի չափ հարուստ է: Մեկը կարո՞ղ է ասել՝ այս մարդը 2,5 տարվա ընթացքում դրական ինչ-որ բան արե՞լ է: Միասեռականներով պղծեց ժողովրդի կյանքը, 10,000 ԿՄՔ տարածք զիջեց թշնամուն, միջազգային ահաբեկչության վարձկաններին փոխարինեց մեր հայրենակիցներով: Նրան են մեղսագրվում անծայրածիր հանցագործություններ: Այսքանից հետո դեռ ուզում է շարունակել պաշտոնավարե՞լ. Այ քեզ բան: Եթե Նիկոլը մնա, Հայաստանը ամբողջովին կուլ կտա և վերջ: Չի կարելի թույլ տալ, որ նա շարունակի. Նա պետք է հեռանա: Սա հայրենիք է, ազգ է, մի քանի տխմարների խաղալիքը չէ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Իզաբելա Սուլթանյան

