«Ցեղական» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությույանն այսօր AD TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում նշեց, որ այս դավաճանական գիծը Նիկոլ Փաշինյանը չի ընտրել, 30 տարի առաջ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանն է սկսել, ու դրանից ոչ Ռոբերտ Քոչարյանն է հրաժարվել, ոչ՝ Սերժ Սարգսյանը. «Հայաստանը գտնվում է ռուսական ազդեցության գոտում և իր դրածոներին է միշտ նշանակում: Գործիչները, ովքեր ռուսական շահեր են սպասարկում իրենք պետք է պահպանեն նույն գիծը, ըստ որի սովետական Հայաստանի իրավահաջորդ են և սովետական Հայաստանի կնքած բոլոր պայմանագրերին իրենք հավատարիմ են»:
Հարությունյանի խոսքով՝ այս իշխանությունները չունեն պետական մտածողություն. «Ասում եք՝ մեր դաշնակիցը ռուսն է: Դուք պատկերացնում եք, որ ՆԱՏՕ-ի մի երկիր կռվի, օրինակ՝ Թուրքիան կամ Հունաստանը, Չինաստանի դեմ, ու բողոքի, որ ռուսներն իրենց չեն օգնում: Ինչի ենք մենք մտածում, որ ռուսի դաշնակիցը լինելով, պետք է ՆԱՏՕ-ն գար ու մեզ օգներ: Արևմտամետ գործիչներ այս իշխանությունում չկան: Բոլորը ԿԳԲ-ի կողմից «վեռբովկա» եղած դրածոներ են: Պուտինը, եթե ուզեր, Նիկոլը մեկ ժամում կհեռանար իր պաշտոնից, պատերազմի ցանկացած պահի կասեր՝ զենք չեմ տալիս, մինչև հրաժարական չտաս: Ռուսամետների մեր որջը ԿԳԲ-ն ու բանակն է: Սա հազարամյակից եղած տեխնոլոգիա է»:
Շանթ Հարությունյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ռուսական ԿԳԲ-ի ագենտն է.«Եթե Նիկոլը լիներ արևմտամետ, մի գրամ մի կասկածեք, որ արևմուտքը «օտ ի դո» կօգներ Նիկոլին ու ժողովրդին: Բայց քանի որ ինքը ռուսի դրածո է, ու ռուսը հերթական դավաճանությունը պետք է աներ, իրեն պետք էր քավության նոխազ գտնել հայ ժողովրդի վրա»:
Հարությունյանը նշում է՝ քաղաքական ակտիվ ուժերը, քիչ բանով են տարբերվում Նիկոլ Փաշինյանից.«Իրենք բոլորը ռուսների դրածո են, ԿԳԲ-ն էլ միշտ խրախուսում է նման մտածելակերպը, որ հայերը այդ շրջանակից դուրս չգան, այլ աշխարհայացքով չնայեն աշխարհին, որովհետև այդ ժամանակ կարող են այլ լուծումներ էլ գտնել»:

