Դեռևս Սոթքի ոսկու հանքի հատվածում սահմանը վերջնական գծված չէ։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Այս պահին տեղում իրավիճակը հանդարտ է, դեռ սահմանազատման աշխատանքների շուրջ քննարկումներ են իրականացվում։ Դեռևս հայտնի չէ, թե երբ վերջնական որոշում կլինի»,- ասաց նա։
Հարցին՝ աշխատակիցները աշխատում են՝ Ավետյանը պատասխանեց. «Հիմնական մասը չի աշխատում, բայց որոշ մասը ինչ որ աշխատանքներ տանում է։ Հանքը լրիվ կանգնած չէ, բայց այնպես չէ, որ աշխատում է ամբողջությամբ»։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
