«Հրապարակ» թերթը քիչ առաջ գրել էր, որ իր տեղեկություններով հրաժարական է տվել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։
ArmDaily.am-ի հետ զրույցում մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը հաստատեց լուրը. «Այո, մարզպետը հրաժարականի դիմում է գրել, բայց շարունակում է պաշտոնավարել մինչև համապատասխան որոշում կլինի կառավարությունից»։
Հիշեցնենք, որ Հունան Պողոսյանը մարզպետի պաշտոնին էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
