Երկու որդի ունեմ, մեծս՝ Կարոտիկս, երբ գնաց բանակ դեռ նոր էր մի տարի ծառայել, որ սկսվեց, Ապրիլյան պատերազմը։ Ռուստամը՝ փոքր տղաս, սեպտեմբերի 30-ին պիտի 19 տարեկան դառնար։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց զոհված հերոս Ռուստան Գալստյանի մայրը՝ Քրիստինե Հակոբյանը։
«Վերջին անգամ սեպտեմբերի 26 եմ խոսել տղայիս հետ՝ չարաբաստիկ պատերազմի նախորդ օրը։ Ամեն զանգելուց միշտ մեզանից էր հարցնում, այդ օրն էլ մեկ առ մեկ հարցրեց թե ոնց ենք ու ով ինչ է անում։ Ասաց.
-Ըհ՜ն մամ ջան ուրեմն բոլորդ նույն ձևով կշարունակեք ձեր գործը ըտենց լավ անել, որովհետև ես էլ իմ գործն եմ լավ անում․․․
Ու մինջև վերջ տղաս իր գործը լավ արեց, շաաատ լավ ․․․»,- պատմում է տիկին Քրիստինեն։
Որդու մահվան մասին իմացել են հոկտեմբերի 1-ին։ «Դատաբժիշկը մահվան օրը նշեց սեպտեմբերի 28 կամ 29, այսինքն տղաս չի էլ դարձել 19 տարեկան։ Մահվան վկայականը վերցնելու օրը երազ տեսա, տղայիս համարից ինձ զանգ եկավ, ուրախ վերցրեցի կանչեցի «Տղե՜ս», հետո երազիս մեջ էլ հասկացա, որ տղես էլ չկա (նունիսկ քնաց ժամանակ էլ եմ զգում նույն ցավն ու տառապանքը)։ Հեռախոսի միջի ձայնն ասեց. «Ռուստամը մահացել ա սեպտեմբերի 28-ին ժամը 10-ին»։ Ես վեր թռա քնից, էտ ձայնն ականջիս մեջ։
Դե քանի որ ուրիշ ոչ մի ստույգ լուր չունենք տղայիս դեպքի մասին մահվան օրը գրանցեցին սեպտեմբեր 28-ը»։
Ռուստամն ապագա բժիշկ էր՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի առաջին կուրսը ավարտելուց հետո գնացել էր բանակ։ Նպատակը սրտի վիրաբույժ դառնալն էր, մի քանի միավոր չբավարարելու պատճառով էր առաջին կուրսը ստոմ ֆակ նստել, առաջին կուրսի քննություները հանձնելուց հետո մոտեցել էր դիմում գրել բաժինը փոխելու նպատակով, համալսարանում ասել էին ոչ մի խնդիր չկա, բայց բանակից գալուց հետո պետք է դրա համար դիմի։
«Մանկուց շատ ուժեղ բնավարություն ուներ, երբեք չէր հանձնվում, չէր բողոքում, ջղայնանում էր բայց չէր նեղանում, ոչ մի անգամ չի ասել, որ ինչ որ տեղը ցավում է, փոքր ժամանակ երբ ասում էր մի քիչ հոգնած եմ, ուրեմ 40 աստիճան ջերմություն ուներ։ Կյանքում ոչնչից չի բողոքել, նույնիսկ ամենա դժվար պահին ասում էր․ «Նորմալ ա, պանիկա չենք անում»։
5-րդ դասարանից Ռուստամս սովորել է Քվանտ վարժարանում։ Շատ ընդունակ էր ու աշխատասեր, դրա համար 4-րդ դասարանից հետո որոշեցի տեղափոխել Քվանտ վարժարան։ Ամեն հարցին ուներ կշռադադված ու հասուն մոտեցում։ Երբ իրեն առաջարկեցի ուսումը շարունակել Քվանտ վարժարանում, իհարկե ներկայացրեցի բոլոր առավելություններն ու թերությունները, ինքը 2 օր ժամանակ ուզեց մտածելու համար։ 2 օր հետո ասեց որ որոշումը կայացրել Է։ Դրա մասին հայտնեց մեծ պատասխանատվությամբ ու լուրջ դեմքով, ասեց, որ պատրաստատ է այդ դժվարությունը հաղթահարել։ Վարժարանում մասնակցեց Օժտված երեխաների մրցույթին ու մի քանի տարի շարունակ ճանաչվեց հաղթող։ Հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն աշակերտ» մրցույթում։ Շատ էր սիրում կենսաբանություն առարկան ու կենսաբանության ուսուցչին՝ ընկեր Ասատրյանին, մասնակցել է կենսաբանության օլիմպիադաների ու միշտ գրանցել է բարձր արդյունքներ»,- պատմում է մայրը։
Նա նշում է, որ որդին ամենաշատը սիրում էր կյանքը. «Հա շատ էր սիրում կյանքը և վայելում էր կյանքի ամեն վարկյանը։ Ես չեմ ճանաչում ուրիշ մեկին, ով այդքան մեծ ինտուզիազմով ապրեր կյանքի ամեն վարկյանը։
Ռուստամս շատ ինքնուրույն էր ու իր ասածի հենց մանկուց, հազիվ նոր սկսել էր խոսել որ ասում էր. « Իմ ձևը սենց ա» 4-5 տարեկանից ինքն էր ընտրում իր շորերը, ես չէի կարող իմ ճաշակով շոր գնել իր համար, ինքը հենց այդ տարիքից ուներ ձևավորված ճաշակ ու բնավորություն։ Երևի ամենամեծ նախասիրությունը BEATBOX էր, չնայած որ ինքը գերակտիվ մարդ էր, սիրում էր իր ուժերը ամեն ինչում փորձել։ Ռուստամս 2016թ․ -ից սկսեց հետաքրքրվել BEATBOX-ով, ինքնուս սովորեց ու հենց առաջին տարին մրցույթում 2-րդ տեղ գրավեց։ Ես էտ ամեն ինչի մասին իմացա վկայականը տուն բերելու օրը։ Տեսակով շատ համեստ էր, սիրում էր գործը աներ, հաջողություն ունենար նոր ասեր այդ մասին։ Ես նոր եմ իմացել որ ինքը HI MUSIC BAND -ից է եղել, ասում էր որ համերգների է մասնակցում, բայց որ band—ի անդամ է չէր ասել։
«Թումո ստեղծարար տեղնոլոգիաների կենտրոն» գնալուց առաջ ստիպված էր ինձ ասել, քանի որ առանձ ծնողի ստորագրության չէին ընդունում։ Շատ սեղմ ժամկետում յուրացրեց ծրագիրը ու հենց տեղում դասավանդելու առաջարկ ստացավ, բայց մերժեց, նպատակը բժիշկ ու լավ ու հանրահայտ բժիշկ դառնալն էր։ Էս որոշումն էլ ինքնուրույն է կայացրել, դեռ վարժարանում էր սովորում ու սկսեց գնալ սրտի վիրահատությունների մասնակցել։ Ես փորձեցի իրան բացատրել որ շատ երկար ու դժվար ճանապարհ է ընտրել, բայց պատասխանից հասկացա, որ ինքը լավ կշռադատել է այդ ամենը ու պատրաստ է դրան։ Առաջին կուրսից գրանցվել էր վիրահատական խմբակի բարձր կուրսի ուսանողների հետ, հենց առաջին կուրսից վիրահատական գործիքներ գնեց ու տանը պարապում էր։ Շատ էր շտապում տղաս ուզում էր ամեն ինչ հասցներ ․․․
Էն 3 գործոնը որ պետք է մարդուն հաջողության հասնելու համար՝ նպատակասլացություն, աշխատասիրություն ու մեծ ձգտում, Ռուստամս ուներ։ Չկար մի բան որ ինքը մտքին դներ ու չստացվեր․ Չէր սիրում միջակություն ու միշտ ձգտում էր հաղթանակի։ Հիշում եմ տղաիս առաջին հաղթանակը, 5 տարեկան էր, որ առաջարկեցին մասնակցել «Միսս և Միստր-2007 Գեղեցկության մրցույթ փառատոնին մասնակցեց ու հենց դրանով էլ սկսեց իր կյանքի հաղաթանակները․․․
Բոլորը գրկում, նկարվում ու շնորհավորում էի, իսկ ինքը զարմացած նայում էր ու չէր հասկանում ինչ է կատարվել, հենց որ ասեցի․ « տղես դու ես հաղթել» ուրախությունից աչքերը փայլեցին․․․
Ու գիտեմ հիմա էլ տղես էլի հաղթել ա, իրա վեհ ու ուրախ կեցվացքով վերևից ինձ ժպտում ա․․․
Ռուստամս շատ ընկերասեր էր, ունի շատ-շատ տարբեր տարեկից ընկերներ։ Ես ուղակի ապշած եմ իրա ապրած կյանքի ու թողած հետագձի վրա։ Ընդհամենը 19 տարեկանում էնքան բան հասցրեց անել ու նենց կյանք ապրել որ շատերը 90 տարում դժվար էլ հասցնեն։
Ռուստամս ուներ սիրած աղջիկ, ընկերները պատմում են որ հասցրել է զգալ մեծ սեր ու ապրել է դրանով, որի համար շատ ուրախ եմ»։
Ռուստամի ընկերները ժամերով այցելում են իրեն՝ «Եռաբլուր պանթեոն», հետո գնում են Ռուստամի տուն ու մորը պատմում Ռուստամից։ «Շատ ուրախ ու հպարտ եմ իմ տղայով, ոչ մենակ որ ինքը հերոս է ու ամբողջ ազգի հերոսը այլ իր մարդ տեսակով՝ ազնիվ, բարի, հարգանքով, շատ ուշադիր ու հոգատար բոլորի նկատմամբ, համեստ, ուժեղ ․․․
Մանկապարտեզից գալուց ամեն անգամ ասում էր․ « Սպասի մամայիս համար ծաղիկներ քաղեմ» , հիմա ես եմ իրան ծաղիկներ տանում․․․
Ռուստամի մասին կարելի է անվերջ խոսել, այդ են ասում բոլոր իրան ճանաչողները։
Ռուստամը մեր ապագան էր, էն սերունդը որը պիտի փոխեր մեր դժգույն կյանքը, պիտի նոր գույներ մտցներ կյանքում ու ինքը հաստատ կաներ դա, եթե ․․․»։

