Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հեռացել է Ղազախստանի առաջնությունը ներկայացնող Կարագանդայի «Շախտյորից»: Այդ մասին 34-ամյա դապասապահը հայտնել է Sports.kz-ի հետ զրույցում: Յուրչենկոն 2020թ հունվարին էր միացել ղազախական ակումբին:
Ղազախստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 7 խաղի ու բաց թողել 8 գոլ: Դավիթ Յուրչենկոն Ազգերի լիգայի խմբային փուլում անցկացրեց բոլոր վեց հանդիպումները Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Հայաստանի հավաքականը առաջին տեղը զբաղեցրեց իր խմբում և դուրս եկավ B դիվիզիոն:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
