Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ: Այս մասին հայտնում է կուսակցության անդամ Վահան Բաբայանը։
«Ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան:
Դիմում եմ իրավապահ մարմիններին հարձակում գործած անձանց հրատապ կարգով հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով»,- գրել է նա։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
