Այսօր՝ նոյեմբերի 30-ին, մտավորականների միաբանության երթին մասնակցում էր նաև դերասան Աշոտ Ղազարյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, ու Հայաստանում ծնված և մեծացած մարդու համար այս ամենը տեսնելը շատ դաժան է.«Մարդիկ ասում են՝ գոնե իմանանք երեխես ողջ է թե՝ ոչ: Գիշեր-ցերեկ չունեն այդ մարդիկ: Երկուսի հետ զրուցել եմ: Ահավոր է: Սա է ինձ բերել այստեղ: Ես էլ չեմ կարողանում քնել: Ուզում ենք ինչ-որ չափով ժողովրդին սթրեսից հանենք: Գնում ենք նկարահանման հրապարակ, տեսնում ենք՝ ոչ մեկը տրամադրություն չունի»։
Աշոտ Ղազարյանը նշեց, որ կազմակերպված երթում որևէ քաղաքական նկատառում չկա. «Իշխանությունը շատ բան պետք է անի, դե հիմա լռում են, գոնե մենք ինչ-որ բան պետք է շարժենք: Ես 71 տարեկան եմ, լսել կամ տեսե՞լ եք, որ ես որևէ քաղաքական բանի մասնակցեմ: Ես քաղաքականություն երբեք չեմ սիրել և երբեք չեմ հասկացել: Սա հայի՝ իսկական, էմոցիանալ, ճիշտ շարժում է»։

