ՄԻՊ-ի մոտ փոքր խումբ է գնացել, կգան ու կարծում եմ՝ այստեղից կշարժվենք դեպի ՊՆ, որովհետև որոշակի հարցեր կան ճշգրտելու: Այս մասին այսօր Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը:
«Կարող ենք արձանագրել, որ ամենակարեւորը, դեկտեմբերի 1-ից արդեն բոլոր զինվորները արձակուրդներ են ունենալու, բոլորը գալու են: Երկրորդը քննարկվում են միջաոցառումներ, որ պատերազմին մասնակցած երեխաներին փոխարինել, որպեսզի նրանք ծառայությունը շարունակեն Հայաստանում: Եվ երրորդը՝ Բերձորի ճանապարհի անվտանգության հարցը, որը թերթեւս ամենակարեւոր հարցն է մեզ համար»,-ասաց նա:
Ծնողներից մեկն էլ նշեց, որ արձակուրդ ստանալը պարտադիր է, որպեսզի երեխաները կյանք վերադառնան, բայց ոչ ոք չի մտածում նրանց առողջության մասին: «Ճանապարհի մի կողմում թուրքն է, մի կողմում հայը, նրանց կյանքին վտանգ է սպառնում»:

