Հետպատերազմյան Հայաստանում կրքերը շարունակում են լարված մնալ, ինչը խորացնում է անվստահության մթնոլորտի ձևավորումը իշխանությունների վարած քաղաքականության շուրջ։ Որոշ շրջանակներ իրենց դժգոհությունն արտահայտում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումից հրաժարվելով։ Այս քայլը վերածվել է ֆլեշմոբի և միայն այսօր տասնյակ հազարավոր օգտատերեր հրաժարվել են Փաշինյանի էջին հետևելուց։ Եթե երկու օր առաջ Փաշինյանի էջը լայքել էր ավելի քան 755 հազար մարդ, ապա այժմ մոտ 721 հազար։ Այսինքն 2 օրում ավելի քան 34 հազարով թիվը նվազել է։
Այս ֆլեշմոբը դեռ շարունակվում է, ինչպես նաև հատկապես ընդդիմադիրների կողմից շարունակվում են ֆլեշմոբին միանալու կոչով գրառումները։ Նրանք նաև նշում են, որ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերին ֆեյսբուքյան իր հարթակում հաճախակի արվող գրառումները պայմանավորված են հենց այս հանգամանքով, և որ Փաշինյանը հնարավոր բոլոր եղանակներով փորձում է հասարակության ուշադրությունը սևեռել իր էջի վրա։
Ներկայացնում ենք ֆեյսբուքյան որոշ օգտատերերի գրառումներ.

