Բիզնես խորհրդատու Սամվել Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն միտումը հստակ է, որ շատերն են պլանավորում / նախատեսում / ցանկություն հայտնում զբաղվելու ԱԹՍ-ների արտադրությամբ։ Ուղղակի մի խորհուրդ։ Ինչքան շփվում, տեսնում եմ, մեծամասնությունը կենտրոնացել է այս սերնդի տեխնոլոգիաների վրա։ Մի քանի տարի անց դրանք արդեն արդիական չեն լինելու։ Ավելի լավ է մտածել հաջորդ սերնդի մասին․
- ոչ միայն օպերատորով կառավարվող, այլ նաև արհեստական բանականությամբ
- ոչ միայն հրամանատարական կետից համակարգվող, այլ նաև ինքնուրույն որոշումներ կայացնող
- ոչ միայն առանձին նշանակության (հետախուզական, հարվածային, կամիկաձե), այլ նաև ունիվերսալ
- այլ բնութագրիչներ․․․
Ի դեպ, ինչու՞ միայն անօդաչու թռչող սարքեր, այլ նաև արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ զինվորներ, հրանոթներ, տանկեր, այլ տեխնիկա։
Անհրաժեշտություն կա միշտ մի քայլ առաջ նայել։ Սա վերաբերվում է նաև ամբողջ տնտեսությանը․ պետք է կարողանանք կանխատեսել թե ինչ է լինում վաղը, որը ըստ այդմ պլանավորենք ամեն ինչ։
#պլանավորում»։

