Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական ։
Նիստին պետք է քննարկվեին «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին հարցերը։
Նախագծերը պետք է զեկուցեին ՀՀ արդարադատության նախարարի
տեղակալ Քրիստինե Գրիգորյանը և աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, սակայն նրանք ներկա չէին նիստին։
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Նախագծի հեղինակները առաջարկել են հարցը հետաձգել, իրենք չեն ներկայացել և բնականաբար իրենց հետ հարցի քննարկման արդյունքում, հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 7-րդ մասը, հարցի քննարկումը չի սկսվում և առանց քվեարկության հետաձգվում է հիմնական զեկուցողի առաջարկությամբ»։
Նշենք, որ նման առաջարկությամբ հանդես են եկել հիմնական զեկուցողները։
Նշենք նաև, որ եթե քննարկումը հետաձգվելուց հետո երկամսյա ժամկետում հիմնական զեկուցողը հանձնաժողվի նախագահին ուղղված գրավոր զեկույցով հարցի քննարկմանը չի ներկայանում, ապա այն շրջանառությունից հանվում է։

