ՌԴ պաշտպանության նախարարությունը դաշտային հոսպիտալ է տեղակայել Լեռնային Ղարաբաղում, գրում է РИА Новости-ն։
«Առաջին հերթին մենք կենտրոնանում ենք խաղաղապահ զորակազմի բժշկական աջակցության վրա: Եվ մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը: Մենք պատրաստ ենք մեր միջոցներով տեղավորել մինչև 40 մարդու», - լրագրողներին ասաց բժշկական ստորաբաժանման ղեկավար Յարոսլավ Իվանովը:
Նրա խոսքով, հիվանդանոցն ունի վերակենդանացման բաժանմունքներ, ֆունկցիոնալ ախտորոշմամբ, լաբորատոր ախտորոշմամբ, վիրաբուժական, ստոմատոլոգիական և ակնաբույժի սենյակներ: Կան ուլտրաձայնային և ռենտգեն ապարատներ:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
