Նիկոլ Փաշինյանը որպես գործիչ ի զորու չէ ինքնասպան լինելու, որովհետև ցանկացած նորմալ գործիչ՝ գերագույն–գլխավոր հրամանատար, պետք է ինքնասպան լիներ, սակայն, քանի որ նախորդներն էլ չեն արել, սա էլ չի անելու։ Մինչդեռ նաև բոլոր ձախողած պաշտպանության նախարարներից չգտնվեց գոնե մեկը, թեև բոլորն են բերել սրան, նրանցից մեկն էլ չգտնվեց, որ ինքնասպան լինի, որ ցույց տա, թե պարզ սպայական արժանապատվություն ունի։ Այս մասին AD TV «Հարցազրույց» հաղորդմանն ասաց մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր Պավլիկ Մանուկյանը։
Նրա դիտարկմամբ՝ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը բերեց պատերազմի, պատերազմը հրավիրվել էր Հայաստան դեռ Սերժ Սարգսյանի օրոք։ «Դեռ այն ժամանակ ինձ համար արդեն տեսանելի էր, որ պատերազմը Հայաստանում է, հատկապես Ապրիլյանից հետո։ Հետևաբար, Սերժը պետք է հոգեորդի ընտրեր։ Այդ հոգեորդին ընտրվեց Լևոնի միջոցով, որը բոլոր տեսակի լպրծուն խաղերի մեծագույն վարպետ պետք է լիներ»։
Նա ընդգծեց, որ թեև դեռ Ապրիլյանի ժամանակ արդեն պարզ էր, որ մենք մեծագույն վտանգի առջև ենք, սակայն մասշտաբների նման մեծությունը դժվար էր պատկերացնել։ «Նաև չէի պատկերացնի, որ այս աստիճան մենք որբ կթողնենք հայ զինվորին, միաժամանակ, մենք չէինք պատկերացնի հայ զինվորի վեհությունը, թե ինչեր արեցին այս տղաները կռվի դաշտում՝ անկրկնելի վեհություն ցուցաբերելով։ Իհարկե, հետագայում կբացահայտվի, թե ովքեր ու ինչեր են արել»։
Անդրադառնալով, վարչապետի ուղերձին՝ նա նշեց, որ դա նման էր սեփական մեռելներին ծաղրելուն։
«Եթե նայեք այսօրվա Հայաստանի քարտեզին՝ կտեսնեք ՀՀ-ի բորոտված դեմքը, ես խոսում եմ Սոթքի ոսկու հանքի, այլ տարածքային կորուստների մասին, Դավիթ Բեկի մասին։ Ես չգիտեմ, որտեղ են նրան դրիսիրովկա արել, բայց նա պետք է անհապաղ հեռացվի։ Մեր կենաց ծառը մենք միշտ ջրել ենք արյունով, բայց այս անգամ մենք արնախեղդ արեցինք մեր կենաց ծառը, վախենամ, որ եթե այս գերագույն-գլխավոր չարիքը ժամ առաջ չհեռանա՝ մեր կենաց ծառը կվտանգվի»։
Անդրադառնալով մարտի դաշտում կատարվածին՝ նա ընդգծեց, որ այն ինքնաթիռները, որ բերվել էին Հայաստան ի զորու չէին իրենց ֆունկցիան կատարելու։ «Գումարները, որ ծախսվել է դրանց վրա փոշիացվել են։ Դեռ ՊՊԾ գնդում եղած ժամանակ ԱԹՍ-ները լցնում էին օդը, դա մեզ համար անսպասելի էր, մեզ օդից կրակում էին, ինչ եղան այդ ԱԹՍ-ները, առաջընթաց պետք է լիներ այստեղ, փոխարենը հետընթաց եղավ։ BM 21 հրթիռային համակարգը 14 օր աշխատել է նույն տեղից, մեջս վախ կար, այդպես չի կարելի՝ այդ զենքը այդպես չեն օգտագործում, շատ արագ այն պետք է տեղափոխեն։ Դիվիզիոնի հրամանատարին երբ հարցրեցի՝ ինչո՞ւ չի տեղափոխում ասաց, թույլ չեն տալիս, 14-րդ օրը ԱԹՍ-ն հարվածեց ուղիղ այդ գրադ կայանքին։ Երբ այս մասին զեկուցեցինք՝ հրետանու պետը պատասխանեց՝ չգիտեմ ինչպես, բայց սարքեք ու նորից աշխատեցրեք, մինչդեռ, արդեն ոչ միայն համակարգն էր շարքից դուրս եկել, այլև հիթիռները։ Նա առնվազն հրետանու պետ կոչվելու իրավունք չուներ, անգամ կոլխոզի չոբանը նման բան չեր անի։ Կամավորականները անտերության էին մատնված, տարան՝ վազեցրեցին ձախ-աջ, շատերը ոտքով էին գալիս, հետո ուղղակի հրաժարվում էին, որովհետև տեսնում էին՝ ինչ-որ բան այն չէ։ Հետո էլ մեր երկրի գլխավոր-գերագույն չարիքն ասում է՝ չկռվեցին, ինչ անեմ։ Բայց ախր ես ականատես եմ եղել, թե ինչ էր կատարվում, ինչ անփութություն կար»։
Մանրամասները՝ տեսանյութում.

