ԻՆչպես արդեն հայտնել ենք, Երևանում այսօր` նոյեմբերի 29-ին, մտավորականների միաբանությունը երթ էր կազմակերպել Ազատության հրապարակից շարժվելով դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն:
Երթի ավարտին մտավորականները նամակը հանձնեցին ՌԴ դեսպանատուն: Դերասան Հրանտ Թոխատյանը հույս հայտնեց, որ նամակը կընթերցվի ու կստանան պատասխան:
«Ես խնդրոււմ եմ չքաղաքականցել այս ամենը, հարթակը բաց է, կարող են բարձրանալ բոլոր գործընկերները, բայց մեզանից յուրաքանչյուրը ունի իր մտածողությունը, բայց այսօր դա նշանակություն չունի: Հիմարություն, թշնամություն կլինի, եթե մեկը փորձի այս ամենին տա քաղաքական կոնտեքստ»,-ասաց Թոխատյանը՝ հավելելով, որ այքանով այսօրվա երթն ավարտում են:
Ռուբեն Մխիթարյանն էլ ասաց, որ հետագա գործողությունների մասին կտեղեկացնեն:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
