Ես չգիտեմ թե Վանեցյանի պնդումը որքանով է ազնիվ. Արման Եղոյանը՝ գերիների հետ վերադարձի մասին (տեսանյութ) Իմ հաշվարկով երեկ հրապարակում մոտավորապես 60 հազար մարդ կար. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) Պետք են ապացույցներ, որ հասկանանք Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի ինչ հրամաններ է կատարել. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) Ինքը զինվորական է և ունի իր կարծիքը. Նարեկ Գրիգորյանը՝ Գեղարքունիքի փոխմարզպետի հրաժարականի մասին (տեսանյութ) Մոտակա չորս տարվա մեջ կիսանախագահական համակարգ չի լինի. Վարդինե Գրիգորյան Նախագահի քայլը դեմքը փրկելու չհաջողված փորձ է. Րաֆֆի Ասլանյան Արտահերթն անընդունելի է, անհրաժեշտ է քաղաքական լուծում երկու կողմերից մեկի կողմից, կամ էլ երրորդ ուժը պիտի գա ու իրենը թելադրի. Կարեն Սարգսյան Այսօր Կարեն Կարապետյանի 60 ամյակն է. Մոսկվայից մեծաթիվ հյուրեր են ժամանել Ի՞նչ շշնջաց վարչապետը նախագահի ականջին. Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելը դեռ ուժի մե՞ջ է ԱԱԾ-ի արձագանքը՝ Օնիկ Գասպարյանի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը գաղտնալսելու լուրերին
Երևան, 02.Մարտի.2021,
00
:
00
Իրավիճակը սահմանին Լավագույն տեսանյութերը. Youtube

2016-ի ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը, մենք չհամաձայնեցինք. Արթուր Թովմասյան. InfoPort.am

«...Բոլոր ժամանակներում բանակցային սեղանին դրված բոլոր փաստաթղթերը՝ Քի Վեսթ, Փարիզյան սկզբունքներ, Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան փաստաթուղթ, Լավրովի պլան, երբեք չեն արտահայտել ոչ միայն Արցախի ժողովրդի արմատական շահերը, այլ նաև համայն հայության։ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպեցին 22 պատգամավորների հետ։ Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը: Մենք ասացինք, որ Մադրիդյան սկզբունքները չեն արտահայտում հայ ժողովրդի արմատական շահերը: Նա էլ ասաց` դուք բազմաթիվ անգամ լսել եք «Ղարս, Ղարս» երգը, եթե հրաժարվում եք Մադրիդյան սկզբունքներից, ապա մի օր կլսեք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգը։ Շատ կոշտ ասաց։ Սերժ Սարգսյանի այդ խոսքերը ես հիշեցի նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտը դատարկ էր ու ամայի, իսկ թշնամին քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր»,- Արցախի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մտազբաղ էր, InfoPort.am- ի հետ զրույցում փորձում էր վերարտադրել արցախյան վերջին պատերազմի քրոնիկոնը, վերլուծել նախապատերազմյան ժամանաշրջանը, կենտրոնանալ ապագայի գոնե մոտավոր անելիքների վրա, հույզերը խանգարում էին, ցավն ու վիշտը շատ մեծ է. «Չկա որևէ հայ, որ հաշտվի այդ շրջանների կորուստի հետ: Ոչ միայն վիրավոր է ամբողջ Արցախը, այլ նաև ողնաշարից կոտրված ենք ազգովի»:

«...Նոյեմբերի 8-ին Ստեփանակերտում խառնաշփոթ էր։ Թուրքերն արդեն Շուշի քաղաքում էին։ Այդ խուճապային պայմաններում մեր խմբակցությունների նախագահները տեղեկացրին, որ շատ պատգամավորներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, կառավարության անդամներ ուզում են հեռանալ քաղաքից: Ես նրանց ասացի, որ պետք է քննարկեմ նախագահի հետ։ Երբ խոսեցի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, նա ասաց, որ ինքը չի հեռանալու Ստեփանակերտից, մեր նախագահը կռված, մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած նախագահ է։ Ես ասացի, որ մայրաքաղաքը կլքեմ միայն իրենից հետո և, ի պատիվ մեր խմբակցությունների ղեկավարների, քաղաքում մնացած պատգամավորների, նրանք էլ ասացին, որ իրենք նույնպես չեն հեռանա քաղաքից։ Դեռ հոկտեմբերի վերջին մեզ՝ պատգամավորներիս, զենքեր էին բաժանվել...»։

– Դուք թշնամուն սպասում էիք Ստեփանակերտում։

– Այո՛, այո՛։ Ես՝ որպես մտավորական ու գիտնական, առաջին անգամ էի մտածում, տրամադրվում մարդու վրա կրակելուն։ Իմ երկու որդիները ծառայում են բանակում, մասնակցել են պատերազմին, բայց ես զինվորական գործի մեջ չեմ եղել, ու հիմա ստեղծվել էր մի իրավիճակ, երբ զինված սպասում էինք թշնամուն։ Ա՛յ այդպիսի իրավիճակ էր, երբ պետք է կրակես, քանի որ գալիս են քեզ սպանելու։ Այո՛, պատրաստ էի կրակելու։

– Կարելի՞ է ենթադրել, որ դուք նոյեմբերի 9-ին պատրաստվել եք թշնամուն դիմավորել Ստեփանակերտում և տեղյակ չէիք կամ հույս չունեիք, որ եռակողմ հայտարարությունը կստորագրվի։

– Այն, որ փաստաթուղթը կոնկրետ այդ կետերով կստորագրվեր, իհարկե տեղեկություն չունեինք։ Բայց ներքին համոզմունք, հույս կար, որ մի բան կկանգնեցնի նրանց, քանի որ մտածում էինք՝ եթե հենց սկզբից իրենց նպատակը Շուշին գրավելն էր, ապա դրանից հետո կանգ կառնեն։

Կատարվածը պատերազմ համարել չի կարելի, այդ 44 օրը ես դժոխք եմ անվանում։ Իսկ այդ փաստաթղթի ստորագրումը դժոխքից խավարի մեջ մտնել էր։ Եվ ասեմ, որ խավարին միշտ էլ լույսն է հաջորդում։

– Եթե չստորագրվեր այդ եռակողմ հայտարարությունը, ի՞նչ կարող էր լինել։

– Մեր տվյալներով՝ շուրջ 6 հազար թուրք պետք է մտներ Ստեփանակերտ, այնուհետև՝ Ասկերան ու Մարտունի։ Ամբողջ տարածքը շրջափակման մեջ կընկներ։ Սա արդեն կլիներ ցեղասպանություն։

Լավ վերադառնանք հետպատերազմյան իրականություն: Ի՞նչ եք կարծում եռակողմ փաստաթղթի բովանդակության մեջ հնարավո՞ր է փոփոխություն մտցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին վերադառնալու դեպքում:

–Ես չեմ գտնում, որ այդ հայտարարությունը իրավական փաստաթուղթ է։ Եթե կան բանակցություններ, ապա պետք է բանակցող կողմը՝ Հայաստանի Հանրապետությունը, շատ ճկուն լինի, որովհետև հիմա մենք կանգնած ենք պատերազմի և խաղաղության միջև։ ՀՀ-ն ունի հիմա պաշտպանության նոր նախարար, նոր արտգործնախարար, նրանք պետք է շատ ճկուն լինեն, հաշվարկեն՝ ինչ ունեն, ինչ չունեն։

-Ըստ Ձեզ, կան հեռանկարներ Հայաստանի կողմից Արցախի Ճանաչման հարցում?

– Հայաստանի Հանրապետությունը մինչև նոյեմբերի 10-ը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը։ Բայց նաև ասեմ, որ, իմ կարծիքով՝ ՀՀ-ն մի քանի անգամ Արցախի անկախությունը ճանաչելու պահը կորցրել է. առաջին ամենահարմար պահը 1994 թվականի մայիսի 12-ին Բիշքեկի պայմանագրից անմիջապես հետո էր, որովհետև Ադրբեջանը շատ թույլ էր, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ և երբ Իլհամ Ալիևը նախագահ ընտրվեց ու հայտարարեց, որ բանակցային գործընթացը սկսում են զրոյից։ Այսինքն՝ մի քանի անգամ եղել են հարմար պահեր։

– Հիմա արդեն ուշացա՞ծ կլինի ճանաչումը։

– Եթե հետևել եք, Արցախի Ազգային ժողովը տարբեր հայտարարություններով է հանդես եկել՝ դիմելով աշխարհի տարբեր խորհրդարաններին, որ ճանաչեն Արցախի անկախությունը։ Ի՞նչ է, ՀՀ Ազգային ժողովը դո՞ւրս է այդ խորհրդարանների շարքից։

– Իսկ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ըստ Ձեզ, իմաստ ունի՞ ճանաչումը։

– Հիմա դա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ հայ-թուրքական արձանագրությունները երկար ժամանակ մնացին ԱԺ օրակարգում։ Այդպես պետք է լիներ Արցախի անկախությունը ճանաչելու նախագիծը․ թող դրական եզրակացությամբ մտներ խորհրդարան, մնար օրակարգում և պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանը ճանաչեր Արցախի անկախությունը։ Դա կլիներ զսպաշապիկ Ադրբեջանի համար։

-Աշխարհի տարբեր երկրների տեղական ինքնակառավարման մարմինների, որոշ երկրներում խորհրդարանների կողմից սկսվել է Արցախի ճանաչման գործընթացը, ինչ եք կարծում, դա որևէ կերպ կարող է փոխել ստեղծված իրավիճակը:

- Կարծում եմ, կարող է դրական ազդեցություն ունենալ:

– Պարո՛ն Թովմասյան, պատերազմից հետո իրողություններ են փոխվել, հիմա կարելի՞ է ասել, որ Հայաստանն շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը:

– Հայաստանը միշտ է եղել Արցախի անվտանգության երաշխավորը, այդ մասին հայտարարել են Հայաստանի բոլոր նախկին, ներկա ղեկավարները։ Եթե այս պատերազմը լիներ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող էինք հաջողություններ գրանցել։ Բայց Թուրքիան շատ ավելի մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, չհաշված Իսրայելի ոչ ուղղակի աջակցությունը: Ինչպե՞ս կարող էին Հայաստանն ու Արցախը պայքարել այդ երկրների դեմ։

Սա Թուրանի ծրագիրն է, և Էրդողանը մտնում է տարածաշրջան։ Սա պետք է անհանգստացնի Ռուսաստանի Դաշնությանը և Իրանի Իսլամական Հանրապետությանը։

– Այդ դեպքում ինչո՞ւ չի անհանգստացրել, քանի որ բավական ուշացած էին կարծես արձագանքները։

– Ռուսաստանից հայտարարեցին ՀԱՊԿ-ի շրջանակներում աջակցության մասին, եթե Հայաստանի սահմաններին որևէ հարված հասցվի։ Բացի այդ նոյեմբերի 10-ից հետո Պուտինը ակնարկեց Արցախի անկախության մասին՝ մատնանշելով Աբխազիայի, Հարավային Օսիայի օրինակները:

-Պ-ն Թովմասյան, Դուք Ձեզ համար վերլուծել եք, որո՞նք են եղել այս պատերազմի ընթացքում թույլ տված հիմնական սխալները։

– Օրինակ այն, որ Արցախի 18-50 տարեկան տղամարդկանց մի մասը հանկարծ հայտնվել էին Երևանում։ Հենց պատերազմը սկսվել է, 25-40 տարեկան շատ տղամարդիկ, ընտանիքներին տարհանելու պատրվակով, անձնագրերը թողնելով անցակետում, փաստացի փախել են Հայաստան։ Մինչև այժմ էլ բազմաթիվ անձնագրեր դեռ մեզ մոտ են, բայց դրանց տերերը չկան։

– Վերադառնալու դեպքում այդ մարդիկ հնարավո՞ր է պատժվեն։

– Ժամանակը կգա՝ կպարզվի, չեմ կարող ասել։ Բայց մենք պատրաստ ենք Ազգային ժողովում ընդառաջել իրավապահ մարմիններին, եթե Քրեական օրենսգրքում կամ այլ օրենքներում համապատասխան փոփոխությունների անհրաժեշտություն կլինի:

Այդ հարցով պետք է զբաղվեն մեր ուժային կառույցները։ 2016-ին էլ այդպես եղավ, 1992-1994 թվականներին էլ այդպես եղավ։ 92-94-ին Պետական պաշտպանության կոմիտեի մի որոշում կար, որով մեր այն հայրենակիցների բնակարանները, որոնք վեց ամիս Արցախում չեն ապրել, տրվել են զինվորականներին։ Կարելի է նման պրակտիկա հիմա էլ կիրառել:

-Պ-ն Թովմասյան, որո՞նք են խորհրդարանի առաջնահերթ անելիքները հետպատերազմյան ժամանակաշրջանում:

-Դե առաջնահերթ անելիքը, բնականաբար, հաջորդ տարվա բյուջեի ընդունումն է: 2021 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը գրեթե ամբողջությամբ պատրաստ էր, երբ սկսվեց պատերազմը: Հիմա բնականաբար դրա մեջ կորդինալ փոփոխություններ են մտցվում, բայց հայտնի չէ, կառավարությունը կհասցնի այն մշակել և մեզ ներկայացնել օրենքով սահմանված ժամկետներում: Եթե նույնիսկ վերջին օրով մեզ ներկայացնի, ապա մենք ստիպված կլինենք փաստաթուղթը ընդունել արագացված ընթացակարգով: Եթե չհասցնի, ապա հաջորդ տարի պետք է աշխատենք այս տարվա բյուջեով:

Ինչ վերաբերվում է խորհրդարանին, ապա պետք է ասեմ, որ պատերազմական իրողությունները հաշվի առնելով, ըստ իս, ընդհանրապես պետք է վերանայվի նրա կառուցվածքը` կրճատվի պատգամավորների թիվը: Եթե տարածքային կրճատում է տեղի ունեցել, ինչ իմաստ ունի 33 պատգամավոր ունենալ: Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկել, սակայն այժմ դրանք երկրորդական են, առաջնայինը հետպատերազմյան տնտեսության վերականգնումն է ու բնակչության սոցիալական կարիքների բավարարումը...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Մատենադարանում բացվել է Արցախի ձեռագրերի ցուցահանդես Միջազգային ադրբեջանալեզու լրատվամիջոցները ևս սկսել են անդրադառնալ Հայաստանի ՄԻՊ հայտարարություններին Ոստիկանությունը՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին․ պարզաբանում Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Դացե Մելբարդեի հետ Արմավիրի ոստիկանները թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտել Այվազյանն ու Բորելն ընդգծել են՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը նոր հեռանկար է բացում բազմաոլորտ գործընկերության համար Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի պատասխանատուների հետ Երևանում շինհրապարակները կկահավորվեն լուսանկարում ներկայացված դիզայնի պաստառներով․ Հակոբ Կարապետյան Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Իմ ունեցած տեղեկություններով գլխավոր շտաբը շատ ավելի շատ հարցեր ունի Նիկոլ Փաշինյանին, քան Նիկոլ Փաշինյանը գլխավոր շտաբին. Արտակ Զաքարյան Վարչապետի շնորհավորական ուղերձը Դիվանագետի օրվա առթիվ Համախմբման կոչերը հնչում են, հարց է՝ ուզում եք դրանք նկատել, թե ոչ. Արփի Դավոյանը՝ Սոֆյա Հովսեփյանին «Իմ քայլը» խմբակցությունում Արմեն Սարգսյանի պաշտոնանկության հարց չի քննարկվել.Կարեն Համբարձումյան Վարչապետի միջնորդագրի հարցով ՍԴ չդիմելը լուրջ հիմք է նախագահի պաշտոնանկության համար. Վարդան Այվազյան Նիկոլը կորցրեց փողոցը. Հայրենիքի փրկության շարժումը վաղը՝ 16։00-ին հրավիրում է հանրահավաքի «Իսկանդերը» դարձավ քաղաքական «Իսկանդեր», ո՞վ է թյուրիմացության մեջ գցել Փաշինյանին. Մելքումյան Արցախի ԱԳՆ-ի արձագանքը՝ Կարմիր Շուկայի՝ ադրբեջանցիների հետ համատեղ վերահսկողության մասին Վախենում եմ մեր խելքի չգալուց․ Գոռ Գևորգյանը ելույթն ամփոփեց Վազգեն Սարգսյանի «Հայի վերջին խելքը»-ով Նախատեսվում է 3 տարում բնակարանային պատշաճ պայմաններով ապահովել տեղահանված ու փախստական անձանց. Արցախի նախագահ Համախմբվելուց խոսում է Սոֆյա Հովսեփյանը, որը տարանջատվել է թիմից, որի շնորհիվ ԱԺ-ում է.Ալեն Սիմոնյան Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է մեկ զոհված զինծառայողի մասունք․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ Ո՞ւմ է պետք նրանց ապրած կյանքը, եթե միայն մտածում են իշխանությունը պահելու մասին. Տարոն Սիմոնյան Ես չգիտեմ թե Վանեցյանի պնդումը որքանով է ազնիվ. Արման Եղոյանը՝ գերիների հետ վերադարձի մասին (տեսանյութ) Որքա՞ն կարելի է մերժել Սերժին, երկրում կա ընդդիմություն եւ էլի ընդդիմություն. Սոֆյա Հովսեփյան ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հատուկ նշանակության զորամաս Հանրապետության նախագահը դեռ ժամանակ ունի դրսևորել իր պարտականությունները կատարելու վճռականություն և դիմի ՍԴ. Արամ Վարդևանյան Ի դեպ. ՀՀ նախագահի՝ ՍԴ դիմելու մասին Փորձել են պետությունից հափշտակել 3 միլիոն 270 հազար դրամ․ ՔՈԳՎ ծառայողների նոր բացահայտումը Իմ հաշվարկով երեկ հրապարակում մոտավորապես 60 հազար մարդ կար. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն գրանցվել Նախագահը դիմել է ՍԴ, Փաշինյանն ու Մարուքյանը կհանդիպեն. մարտի 2-ն՝ ամփոփ Պետք են ապացույցներ, որ հասկանանք Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի ինչ հրամաններ է կատարել. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) ԵՏՀ-ն առաջարկում է թույլատրել մուտքը ԵԱՏՄ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների առկայության տեղեկանքով Ինքը զինվորական է և ունի իր կարծիքը. Նարեկ Գրիգորյանը՝ Գեղարքունիքի փոխմարզպետի հրաժարականի մասին (տեսանյութ) Նախագահ Արմեն Սարգսյանը դեռ կարող է դիմել ՍԴ․ Արա Զոհրաբյան Քննարկում` սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման վերաբերյալ. ԿԳՄՍՆ Մոտակա չորս տարվա մեջ կիսանախագահական համակարգ չի լինի. Վարդինե Գրիգորյան Փորձ է արվում մեր ժողովրդին հրամցնել քաղաքական անգրագիտություն. Աննա Կոստանյան (տեսանյութ) Գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել Երեկ իշխանության օլիգարխները մարդ մատակարարելու գործում սահմանեցին ռեկորդներ. Զոհրաբյան (տեսանյութ) Արցախում Սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Անկախ նրանից՝ որքան է մեղքի իմ բաժինը, ցանկանում եմ ներողություն խնդրել. Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ) Մի խումբ ՀԿ-ներ Հայաստանից եւ Արցախից մշակել են «Քսենոֆոբիան Ադրբեջանում» զեկույցը Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. Եղանակը Հայաստանում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ Մի վիրավորեք մեր բանականությունը, մտածե՞լ եք հրաժարական տալու մասին. Ռուբինյանը՝ ԲԴԽ նախագահին (տեսանյութ) Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին Հեղինակազրկել եք դատական համակարգը․ Բաբաջանյանը բորբոքվեց (տեսանյութ) Նախագահի քայլը դեմքը փրկելու չհաջողված փորձ է. Րաֆֆի Ասլանյան