Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկում, որն անցել է Ադրբեջանի վրեահսկողության տակ, մարդատար ավտոմեքենա է պայթել՝ ականի վրայով անցնելիս: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը, կատարվածի հետևանքով 5 մարդ է մահացել:
«Նոյեմբերի 28-ին 15:20-ի դրությամբ «Տոյոտա» մակնիշի մարդատար ավտոմեքենան նախնական տվյալներով անցել է ականի վրայով Ֆիզուլիի շրջանում, մահացել են մեքենայում գտնվող Ադրբեջանի հինգ քաղաքացիները»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել: Գործի քննությունը հանձնարարվել է Գլխավոր դատախազության Քննչական վարչությանը:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
