Երեկ լրատվամիջոցներով տարածվեց ադրբեջանցի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու հոդվածը, որտեղ ասվում է, թե իբր եռակողմ հայտարարության երկրորդ կետով նախատեսվում է, որ Ադրբեջանին պետք է հանձնվի նաև «Ղազախի շրջանի 7 գյուղեր, որոնք օկուպացվել էին Հայաստանի կողմից»:
Նա նշում է, որ հանձնվելու են Տավուշի Սոֆուլու, Բարխուդարլը, Բաղանիս Այրում, Ղըզըլհաջըլը, Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար և Խեյրիմլի գյուղերը։
ArmDaily.am-ի հետ զրույցում Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը նշեց, որ նման բան չկա. «Էդ հարցով ընդհանրապես չեմ ուզում խոսել, քանի որ մի հատ ադրբեջանցի լրագրող մի բան է գրել, ամբողջ Հայաստանը խառնվել է իրար ու դուք էլ եք անընդհատ խառնում: Էդ մասով ոչ մի բան էլ չկա: Մեր բնակիչների մոտ ոչ մի խուճապ էլ չկա, քանի որ գիտակցում են, թե այս ամեն ինչի տակ ինչ կա… հազար ձևի կեղտ են ման գալիս: Չի կարելի էդ ամեն ինչն այսքան խառնել»:
Փորձեցինք կապ հաստատել նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

