Axios պորտալը կարծում է, որ միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների վերսկսման դժվարությունը կարող է լինել Իրանի ՊՆ-ին առընթեր հետազոտությունների կենտրոնի ղեկավար միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանության նպատակը՝ ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարած Ջոզեֆ Բայդենի ապագա վարչակազմի համար:
«Ֆահրիզադեի սպանությունը մի մասն է այն բանի, որ թվում է, թե Թրամփի վարչակազմի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կողմից փորձ է արվում օգտագործել այն ժամանակը, որը մնացել է մինչեւ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնավարումը ՝ Իրանի վրա ճնշումն ուժեղացնելու համար» - ասված Է Axios-ի հրապարակման մեջ, որը զետեղվել է պորտալի կայքում ուրբաթ երեկոյան:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
