«Արցախցի այն ընտանիքները, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց տները, որոնց բնակավայրերն անցել են թշնամու վերահսկողության տակ, վերադառնում են Արցախ, Ստեփանակերտ, Ասկերան՝ Արցախի այլ բնակավայրեր, որտեղ պետությունը նրանց համար բնակարաններ է վարձում։
Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն այդ մասին ասաց․ «Ազատ բնակարանները հրատապ կարգով գույքագրվել են ու շարունակվում են գույքագրվել, պայմանագիր է կնքվում տանտիրոջ հետ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հիմա Արցախում չեն ապրում, բայց տուն ունեն, Արցախի Հանրապետությունն այդ գումարը փոխանցում է բնակչի փոխարեն»։
Թե որքան գումարի մասին է խոսքը՝ նա չհստակեցրեց։ Շատերին դեռ ժամանակավոր կացարան են տվել վարչատարածքային տարբեր կառույցներում՝ մանկապարտեզներ, մշակութային տներ և այլն։ Իսկ ինչքա՞ն է տնազուրկների թիվը․ Հարությունյանը մոտավոր թիվ ասաց՝ մոտ 25 հազար։ Մեկ տարի էլ բնակիչներն անվճար, բայց լիմիտավորված կօգտվեն հոսանքից, ինտերնետ և հեռախոսային կապից։ Սահմանվել է նաև յուրաքանչյուր ընտանիքի, ամեն շնչի հաշվով, ամսական 60 հազարական դրամ գումար տրամադրել։
Ենթադրենք, 5 հոգանոց ընտանիքում աշխատում է մեկը և ստանում 150 հազար դրամ աշխատավարձ, 150 հազար էլ պետությունը կտրամադրի, որ կարողանան գոյատևել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

