ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը գիշերը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ անդրադառնալով Սոթքում տեղի ունեցած իրադարձություններին։ Նա մասնավորապես նշել է, որ մենք չունենք որևէ տեղ դիրք, որը գտնվի սահմանագծից հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռուստաուղերձով դիմել է քաղաքացիներին, նա մասնավորապես, ասել է, որ Հայաստանում և նրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, ովքեր փորձում են պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս։ Նա ընդգծել է, որ Այսօր կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովել է։
Ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության մոտ, որից հետո ակցիան շարունակել են Կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են հստակ պատասխան՝ թե երբ և ինչ կարգով ժամկետային զինծառայողները պիտի դուրս բերվեն Արցախից։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը բաց աղբյուրների վերլուծությամբ պարզել է, որ Ադրբեջանում պահվում է մոտ 30 հայ ռազմագերի։
ՊԲ-ն հայտնում է նահատակված ևս 34 զինվորի անուն։ Պաշտպանության բանակը հրապարակել է նահատակված 1712 զինծառայողների անունները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, ռուս խաղաղապահների գործունեության և ԼՂ-ում մարդասիրական առաքելության խնդիրները:
Աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը հասել է մոտ 61 միլիոնի։ Այն երկրների թվի մեջ, որտեղ գրանցվել Է COVID-19-ով վարակվելու 6 միլիոն եւ ավելի դեպք, մտնում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1476 նոր դեպք. ունենք 2094 առողջացած և 22 մահվան դեպք

