Տեղի է ունեցել ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը։ Հաստատվել է ՀՖՖ հերթական ժողովի անցկացման վայրը, օրը և ժամը: Ժողովը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում:
ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի կանոնակարգում ակումբներում գլխավոր մարզչի պարտականությունների փաստացի կատարման վերաբերյալ լրացումների որոշումը հետաձգվել է մինչև ՀՖՖ Գործկոմի հաջորդ նիստը: Առաջարկվել է հոդվածի տեքստի լրամշակում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հաստատվել է ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի 2020/21 թվականների մրցաշրջանի գործունեության հաշվետվությունը:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
