ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը քիչ առաջ հրատապ ասուլիս է հրավիրել՝ անդրադառնալով Սոթքում տեղի ունեցած և աս պահին տիրող իրավիճակին:
«Ըստ պայմանանավորված հայկական զինված ուժերը և այդ տարածքի ազգաբնակչությունը նոյեմբերի 25-ին պետք է դուրս գային Քարվաճառի շրջանից, որն իրականացվել է: Զորքերի հետ կապված աշխատանքներն իրականացվել են նախապես պլանավորված բնույթով:
Այսօր լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիներն անցել են հայկական տարածք, գրավել են, աշխատողների հետ կապված հայտարարություններ հնչեցին: Մեր կողմից կարող է ասվել, հաստատվել և հետագայում էլ կփաստվի, որ այդպիսի հարցեր չեն առաջացել, նմանատիպ իրավիճակ չի եղել: Թյուրիմացությունը, որ առաջացել է կամ կարող էր առիթ տալ այդ եզրահանգումներն անելուն, կարող էր կապված լինել հետևյալի հետ: Տարածաշրջանի և հանքի հետ կապված ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ՝ տարածքի պաշտպանության համար: Պետական սահմանից հանքի եզրագծով ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր նաև անցակետ: Այս խնդրի կատարման մեջ իրականացման հարցում մեր զինված ուժերը մասնակցություն չի ունեցել. այսինքն սահմանային ուղեկալի նման և արգելափակոցների տեղադրման հետ կապված աշխատանքներն ամբողջությամբ նախաձեռնվել և իրականացվել են ռուսական կողմի ուժերով:
Ադրբեջանական զորքերը Քարվաճառի տարածք մտնելուց հետո, հանդիպելով այդ ուղեփակոցին, խնդիր են բարձրացվել, որ սա մեր տարածքն է և այն ուժերը, որ իրականացնում են պաշտպանություն, պետք է դուրս գան»,- ասաց նա՝ ընդգծելով, որ մենք չունենք որևէ տեղ դիրք, որը գտնվի սահմանագծից հետ

