ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հեռանա։
Սա հաշվի առնելով` այսօր Վարդենիսում տեղի ունեցող իրադարձությունները և առհասարակ ստեղծված իրավիճակն իշխանության հեռանալն ունի կենսական նշանակություն ամբողջ երկրի անվտանգության համար։Երկրում չի գործում ոչ մի բան: Աշխատում են միայն ոստիկանություն,ՀՔԾ և ԱԱԾ ն` այն էլ միայն և միայն Փաշինյանի կառավարումը մի քիչ երկարացնելու համար մարդկանց վրա քրեական գործեր հարուցելու,տուգանքներ դուրս գրելու,բերման ենթարկելու գործում։Ախր ոնց կարելի է նույնիսկ ենթադրել ,որ երկիրը պայթեցրած և համազգային ողբի և խայտառակության բերած իշխանությունը կարող է մնալ և կառավարել։Թուրքն արդեն "արխային" մտնում է մեր տարածք և թելադրում է, թե որտեղ և ոնց պետք է անցնի սահմանը,թուրքը որքան ուժ ունի բոլոր ուղղություններով նսեմացնում է հայերին իսկ իշխանությունն իրեն դրել է չգիտեմ ինչի տեղ ու ատամներով կպած իշխանական աթոռներին հրաժարվում է հասկանալ ,որ իրենք արդեն կորցրել են բոլոր իրավունքները գեթ մեկ վայրկյան ավել պատասխանատու լինել երկրի և ժողովրդի անվտանգության համար։
Սա քաղաքական խնդիր չէ,խնդրում եմ հստակ ֆիքսել,սա Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետությունից մնացած փոքրիկ հատվածի ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ խնդիր է ։Մի՞թե դա արդեն պարզ չէ։Ուղղակի հեռացեք,ի սեր Աստծո ,եթե ձեր մեջ մնացել է գեթ մի կաթիլ ինքնասիրություն և սեր դեպի Հայաստան շուտափույթ հեռացեք։Ձեր կողմից ժամանակի ձգձգելը վտանգավոր է ես չեմ ուռճացնում։
Նիկոլ Փաշինյան ...ԳՆԱ»:

