Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծես թե հաստատվում են այն տեղեկությունները, որ Քարվաճառի նորահաստատ տխրահռչակ դարպասները թշնամին կոտրել է և առաջ է շարժվում:
Սա խայտառակ համաձայնության խախտում է և քանի դեռ Հայաստանում իշխանության է անպատիվ ճիվաղը` մենք անընդհատ կորուստներ ենք ունենալու:
Բանակի ղեկավարությունը ճիվաղին սատարելու հարցում գործած իր մեղքերը մասնակի քավելու հնարավորություն ունի: Այդ քավությունը ենթադրում է` ի թիվս այլ քայլերի` նաև թշնամուն կասեցնելը արդեն ՀՀ տարածքում:
Սա կարմիր գիծ է, որից անդին չի կարելի թույլ տալ, որ թշնամին անցնի: Եթե հանդուրժենք` գալու են նաև «իրենց» «Էրիվանի խանությունը» «ազատագրելու»:
Սա նաև առիթ է` արդեն որպես ՀՀ տարածքի ներխուժում` Ռուսաստանից ուղղակի ռազմական օգնություն խնդրելու, որովհետև արդեն փաստացիորեն ներխուժման է ենթարկվում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը:
Մանրամասները դեռևս պետք է պարզվեն, բայց մի բան փաստ է: Այսպես չի կարող շարունակվել:
Հենց այսօրվա համար էինք ասում, որ այս մարդն իրավունք չունի անգամ մեկ օր առավել շարունակել իր հանցավոր և պետականակործան կառավարումը երկրում»:

