ԱԺ իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր պատգամավորներ Arusyak Julhakyanի, Sos Avetisyanի, Taguhi Ghazarianի և Sargis Khandanyanի հետ հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։ Քննարկել ենք ռազմագերիների և պահվող անձանց փոխանակման ու զոհվածների մարմինների փոխանակման համար Կարմիր խաչի միջնորդությամբ իրականացվող գործողությունները։
Այսօր հանդիպել ենք նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և Ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի հետ։ Քննարկել ենք ռազմագերիների և պահվող անձանց փոխանակման ու զոհվածների մարմինների փոխանակման համար Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող գործողությունները, ինչպես նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացված և ներկայացվելիք հայցերը, ինչպես նաև այլ միջազգային կառույցների միջոցով Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների և պետության շահերի և իրավունքների պաշտպանությունը»:

