Ռուբեն Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նկարում պատկերված երիտասարդը Իսրայելի պաշտպանության բանակի զինվոր Գիլադ Շալիթն է, ով 2006 թվականին Իսրայելի տարածքից առևանգվել էր մի շարք ահաբեկչական կազմակերպությունների կողմից։ 2011 թվականին ահաբեկիչների հետ կնքված գործարքի շրջանակներում Գիլաթին ազատել են և փոխանցել հայրենակիցներին, որի փոխարեն Իսրայելի կողմից ազատվել է ավելի քան 1000 պաղեստինցի բանտարկյալ, որոնցից ավելի քան 400-ը իսրայելական դատարանի կողմից դատապարտված են եղել մոտ 600 իսրայելցի սպանելու համար։
Վարչապետ Նաթանյահուն այս առիթով հայտարարել է, որ որոշումը շատ դժվարին էր, սակայն ինքը պարտավորություն էր զգում տուն վերադարձնել զինվորին, որին պետությունն էր մարտի դաշտ ուղարկել՝ ավելացնելով, որ ինքը իր 1 զինվորին ազատելու համար վճարում է շատ թանկ գին՝ 1000 պաղեստինցի, բայց վճարում է:
Հաճելի ա, երբ պետությունը թիկունքիդ ա կանգնում ու փաստում ա էն խոսքերը, որ մարդը իրոքից բարձրագույն արժեք ա»:

