Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
«Իմ քայլի» նախընտրական ցուցակով հաջորդ թեկնածուն Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանն է։
ArmDaily.am-ի հետ զրույցում Գրիգորյանը հաստատեց, որ ըստ ցուցակի հաջորդն ինքն է։ «Ես տեղյակ չէի, որ Վարազդատ Կարապետյանը դիմում է ներկայացրել։ Ես դեռ ծառայության մեջ եմ, չեմ զորացրվել»։
Հարցին՝ մանդատը վերցնելո՞ւ եք՝ Գրիգորյանը պատասխանեց. «Եթե իմ հերթն է, պետք է, որ վերցնեմ, բայց քաղաքական թիմի հետ դեռ քննարկում չենք ունեցել, երբ քննարկենք, կորոշենք, այդ ժամանակ ձեր հարցերին կպատասխանեմ»։
Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանի մանդատից հրաժարվելու պատճառը, քանի որ դեկտեմբերի 4- ից ստանձնում է Չինաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցչի պարտականությունները։

