Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոցը. Պավլիկ Մանուկյան (տեսանյութ) Իշխանությունը խլեց ամենաթանկ տոները՝ բանակի օրն ու մայիսյան եռատոնը, փոխարենը մեզ նվիրեց քաղաքացու օր եւ հարկ վճարողի օր Միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա օրեցօր աճում է. Արա Այվազյանը՝ գերիների մասին (տեսանյութ) Շնորհավոր տոնդ, հայոց բանակ, դու դեռ հաղթանակներ ունես տոնելու Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 242 նոր դեպք. մահացել է 11 մարդ Նավասարդ սրբազանը Բենթլին վաճառել և գումարը տվել է կարիքավորներին. Գարեգին Բ (տեսանյութ) Ինչ պայմանով Փաշինյանը կպատասխանի «Շուշին ադրբեջանակա՞ն է» հարցին. վարչապետն ու լրագրողը վիճեցին (տեսանյութ) Ովքեր են այցելել Եռաբլուր (ուսանկարներ) Ինչ սահմանափակումներ են գործելու եւ որոնք են հանվել կարանտինի ժամկետը երկարաձգելիս Վարչապետը հասկանում է, որ եթե հրաժարական տվեց, ապա գնալու է բանտ. Արմեն Բադալյան
Երևան, 28.Հունվարի.2021,
00
:
00
Իրավիճակը սահմանին Լավագույն տեսանյութերը. Youtube

Արմեն Գեւորգյան. Անխուսափելիի մասին՝ կետ առ կետ

Երկրում իշխանության ճգնաժամ է եւ այն ունի օբյեկտիվ բնույթ; Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է.

«1․ Երկրում իշխանության ճգնաժամ է եւ այն ունի օբյեկտիվ բնույթ․ պատերազմի արդյունքում երկիրը հայտնվեց կապիտուլյանտի դերում, ինչն անընդունելի է հասարակության ու սփյուռքի զգալի մասի համար։ Քաղաքական ուժը, որը ժամանակին բոլորովին այլ ստարտային պայմաններում էր երկիրը ստացել, հասցրեց այն լրիվ այլ, շատ ավելի խոցելի վիճակի։ Այսօր եթե անգամ կառավարությունը պահպանում է իր իրավական լեգիտիմությունը, այն արդեն կորցրել է գլխավորը՝ հասարակական-քաղաքական լեգիտիմությունը։ Այս կառավարության հետագա աշխատանքը կբերի հասարակությանը նաեւ անխուսափելի բարոյական դեգրադացիայի՝ արմատախիլ անելով պատիվ, արժանապատվություն եւ ամոթ հասկացությունները։

2․ Բացի պատերազմի ամոթալի հետեւանքներից, բոլորի համար պարզ դարձավ, որ գործող կառավարությունն անընդունակ է լուծել նաեւ երկրի առաջ կանգնած՝ զարգացման ու պետական մենեջմենթի հարցերը։ Այն պարզապես ձախողում է ամեն ինչ։ Մինչեւ վերջին իրադարձությունները կառավարման փորձի ու պետական մտածողության բացակայությունը փոխհատուցվում էր բարձր հասարակական-քաղաքական լեգիտիմությամբ։ Այսօր արդեն դա էլ չկա։

3․ Քաղաքակիրթ աշխարհում նման իրավիճակներում գործող իշխանությունները հրաժարական են տալիս՝ հնարավորություն ստեղծելով երկրում նոր, բոլոր առումներով լեգիտիմ քաղաքական իշխանության ձեւավորման համար։ Անգամ պատերազմում պարտված քաղաքական ուժը կարող է մասնակցել ընտրություններին եւ պաշտպանել սեփական տեսակետը: 2018 թվականին այս իշխանության նախընտրական ծրագրում խոսք չի եղել Արցախյան հարցի նմանօրինակ լուծման մասին։ Ընտրողների հետ այս թեմայով պայմանագիր չի եղել։ Փոխարենը՝ եղել է հրապարակային խոստում՝ Արցախի հարցի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնել բաց, թափանցիկ եղանակով։ Խոստումը, ինչպես գիտենք, դրժվեց։

4․ 2018 թվականին եւս կար իշխանության ճգնաժամ, որը հանգուցալուծվեց գործող կառավարության հեռացմամբ եւ մթնոլորտում, երբ բոլորը գիտակցում էին նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անխուսափելիությունը։ Միակ խնդիրն այն էր, որ 2018 թվականին անցկացված արտահերթ ընտրությունների նպատակը չէր՝ երկրում ադեկվատ քաղաքական լանդշաֆտ ձեւավորել, այլ՝ պարզապես վերջնականապես իրավականորեն ձեւակերպել մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Միշտ, բոլոր ժամանակներում անհրաժեշտ է խուսափել իշխանությունն ամեն գնով պահելուց։ Իրավիճակը, երբ «ես չեմ պատրաստվում հրաժարական տալ» կամ «Հայաստանում չի լինելու ուրիշ վարչապետ, բացի Փաշինյանից», իսկական ֆեոդալիզմ է։

5․ Մյուս կողմից, սովորությունը՝ ընտրողներին դիմել միայն սեփական իշխանությունն ամրապնդելու նպատակով, Փաշինյանի կառավարման ողջ ընթացքին է հատուկ եղել։ Ցույցերի եւ հավաքների կազմակերպում համավարակի շրջանում՝ խնդրեմ։ Իսկ ահա անցկացնել ընտրություններ, որոնց արդյունքում ինքը կարող է կորցնել իշխանությունը, դա նրան իհարկե չի հետաքրքրում։

6․ Որքան երկար է ձգվում իշխանության անորոշությունը, այնքան ավելի դժվար է լինելու գործողների համար՝ հեռանալ հանդարտ ռեժիմում։ Ագրեսիան, ատելությունը եւ չարությունը շուտով սկսելու են կուտակվել ոչ թե ֆեյսբուքի վիրտուալ աշխարհում, այլ՝ կոնկրետ մարդկանց մտքերում եւ սրտերում։ Դա վտանգավոր է դառնում նաեւ երկրի համար՝ նրա զարգացման հեռանկարի եւ նոր ուժով ու նոր ծավալով ծագող ծանր մարտահրավերների չեզոքացման հնարավորության առումով։

7․ Պարզ ճշմարտություն է նաեւ, որ Արցախի շուրջ բանակցությունները շարունակելու եւ վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար բանակցողը պետք է ունենա իր ընտրողների ամուր մանդատը։ Եթե դու այդքա՛ն վստահ ես քո իրավացիության մեջ եւ ցանկանում ես շարունակել քո քաղաքականությունը, ապա նոր մանդատ ստացիր ընտրողներիցդ ու շարունակիր։ Արցախի հարցով ապագա լուծումների ֆորմատը կարող է տարբեր լինել՝ քաղաքական տարբեր ուժերի պատկերացումներում։ Ակնհայտ է, որ ապագա ընտրություններում այս հարցը դառնալու է որոշիչ։ Հնարավոր չի լինելու նաեւ խուսափել Հայաստանի երկարաժամկետ անվտանգության ապահովման երաշխիքների քննարկումից։ Ո՞վ եւ ինչպե՞ս է տեսնում այս հարցի լուծումը ստեղծված պայմաններում։ Ոչ մի սոցիոլոգիական հարցում չի կարող որոշել հանրային տրամադրություններն այս իրավիճակում։ Միայն նոր ընտրություններն են կարող դա անել։

8․ Իշխանության լեգիտիմությունը կարեւոր է նաեւ Հայաստանի արտաքին գործընկերների համար։ Այս հարցն առայժմ չեն բարձրացնում Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ Բայց դա ժամանակավոր է։ Այս երկրու երկրներին առայժմ ձեռնտու է շարունակել աշխատանքը Փաշինյանի խոցելի կառավարության հետ, որպեսզի ապահովվի ընդունված որոշումների անբեկանելիությունը։ Փաշինյանի կառավարությունն այլեւս չի կարող ունենալ նախկին նշանակությունը արեւմուտքի եւ Իրանի համար։ Արեւմուտքը հաշվարկել էր, որ Նիկոլի ավտորիտար իշխանության ամրապնդման լուռ աջակցության դեպքում կստանա որոշակի առավելություն կամ, առնվազն, կհասնի Ռուսաստանի ազդեցության սահմանափակմանը տարածաշրջանային գործընթացների վրա։ Հիշեք ժողովրդավարական Եվրոպայի չեզոք արձագանքը՝ հակասահմանադրական հանրաքվեի որոշման ընդունմանը, իսկ հետո էլ՝ ԱԺ միջոցով ՍԴ նոր կազմի որոշմանը։ Նիկոլն էլ ըստ էության “գցեց” իր արեւմտյան գործընկերներին։ Երկրին պետք է նոր իշխանություն, որպեսզի կարողանանք արտաքին աշխարհի հետ նորովի հարաբերվել։

9. Ինչու՞ է անհրաժեշտ անցումային կառավարություն ձեւավորել գործող ԱԺ պայմաններում։ Այն բանի համար, որպեսզի գործընթացներն իրականացվեն բացառապես սահմանադրական ճանապարհով։ Միեւնույն ժամանակ պետք է բացառել 2018 թվականի իրավիճակի կրկնությունը, երբ ընտրությունների ողջ առերեւույթ ազնվության եւ արդարության պարագայում դրանց արդյունքներն ի սկզբանե պարզ էին, եւ երկրում չձեւավորվեց էֆեկտիվ քաղաքական լանդշաֆտ։ Մեզ պետք է լինելու հասնել ընտրություններին ընտրողների առավելագույն մասնակցության, ինչը տեղի չունեցավ 2018-ին։ Անցումային կառավարությունը չպետք է ներգրավված լինի ներքաղաքական գործընթացներում, նրա գործունեության շրջանում իրավիճակը երկրում պետք է հանդարտվի, ընտրողները պետք է ժամանակ ու հնարավորություն ստանան՝ գիտակցել, թե ինչ է կատարվել՝ ինքնուրույն, առանց ֆեյսբուքյան ֆեյքային ուղեղալվացման, հիմնական քաղաքական կուսակցություններն էլ պետք է կողմնորոշվեն ու ներկայացնեն իրենց գործողությունների ծրագրերը։ Անհրաժեշտ է, որ մթնոլորտը սառի, ընդհանուր լարվածությունն իջնի, կրքերը հանդարտվեն։ Նիկոլի գլխավորած այս կառավարության օրոք դա չի կարող տեղի ունենալ։ Անցումային կառավարությունը լինելու է ժամանակավոր, բայց իր աշխատանքը պետք է բեկումնային լինի։ Այն պետք է թույլ չտա պետականության դեֆոլտը։

10․ Ակնհայտ է նաեւ, որ այսօր բարձրաձայն հանդես եկողները հիմնականում հասարակության առավել կրթված, առաջադեմ շերտերն են՝ քաղաքականապես առավել գրագետ։ Մարդկանց մեծամասնությունը նախընտրում է գործընթացներին հետեւել տնից՝ վախենալով ոչ թե վիրուսից, այլ, առավելապես, հնարավոր հետապնդումներից։ Շատերն առայժմ ապրում են՝ փորձելով համակերպվել իրենց նոր վշտի հետ։ Սակայն այս ամենը չպետք է ազդի սկսված քաղաքական գործընթացի ելքի վրա։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անխուսափելի է։ Որոշակի պատմական ժամանակահատվածներում քաղաքական գործընթացների անխուսափելիությունն ապահովում է հասարակության հենց առաջադեմ հատվածը՝ վերնախավը։ Այդ պատճառով հենց հասարակության վերնախավն այսօր կոչված է որոշումներ կայացներ ոչ միայն իր, այլ՝ բոլորի կողմից ու բոլորի համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոցը. Պավլիկ Մանուկյան (տեսանյութ) Երեւանը ողողված է «Վերացնել դավաճանին» թռուցիկներով (լուսանկարներ) Օրվա ընթացքում զինամթերքի վնասազերում է նախատեսվում Մարտունու Ննգի, Ասկերանի 2 համայնքերի մերձակայքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք Իշխանությունը խլեց ամենաթանկ տոները՝ բանակի օրն ու մայիսյան եռատոնը, փոխարենը մեզ նվիրեց քաղաքացու օր եւ հարկ վճարողի օր Միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա օրեցօր աճում է. Արա Այվազյանը՝ գերիների մասին (տեսանյութ) Շնորհավոր տոնդ, հայոց բանակ, դու դեռ հաղթանակներ ունես տոնելու Հայկական բանակը մեր համազգային հպարտության աղբյուրն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 242 նոր դեպք. մահացել է 11 մարդ Նավասարդ Կճոյանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին (տեսանյութ) Նախօրեին հայտնաբերվել է ևս 3 աճյուն. Արցախի ԱԻՊԾ Նավասարդ սրբազանը Բենթլին վաճառել և գումարը տվել է կարիքավորներին. Գարեգին Բ (տեսանյութ) Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ. Արմեն Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ Դու չե´ս պարտվել, Հայո՛ց բանակ, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են․ Սերժ Սարգսյանի ուղերձը Շնորհակալությունն ենք հայտնում Հայոց բանակի անձնվեր մարտիկներին ու խոնարհվում նրանց առջև. «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ, 5 քաղաքացու ցուցաբերել օգնություն Ինչ պայմանով Փաշինյանը կպատասխանի «Շուշին ադրբեջանակա՞ն է» հարցին. վարչապետն ու լրագրողը վիճեցին (տեսանյութ) Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայ­կական օջախներն ավերելու նենգ մտադրությունից. Օնիկ Գասպարյան Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Աշխարհասփյուռ ազգս մեր անցյալի հաղթանակների ոգով պիտի կերտի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ. Գարեգին Բ Կաթողիկոս «Ժամանակ». Թբիլիսիում հայկական բեռնատարների վրա կատարված հարձակման իրական նպատակը. Ովքեր են կանգնած դրա հետևում «Ժողովուրդ». «Գոլդեն փելիս» -ով հետաքրքրվող կա. այն կարող է վաճառվել Ովքեր են այցելել Եռաբլուր (ուսանկարներ) «Փաստ». Իշխանությունները դատական համակարգը ուզում են վերածել իրենց քաղաքական կցորդի «Փաստ». Սահմանները բացվելու լուրը ոգևորել է հազարավոր հայաստանցիների «Ժամանակ». Ինչպես Փաշինյանը պառակտեց 17-ի ֆորմատը Ուղիղ միացում Եռաբլուրից «Հրապարակ». Ծառուկյանի բիզնեսին ուղղված որոշում կայացվեց, որը կարող է ստվերային համագործակցության արդյունք լինել «Ժողովուրդ». Ռուսաստանի դեսպանն ակտիվացել է. այս հանդիպումներն իրականում տողատակ ունեն Հայկական բանակը 29 տարեկան է «Ժողովուրդ». Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող դատավորների թիվը կավելանա, իսկ անօթևան մնացածների խնդիրնե՞րը «Փաստ». Ռուսական «փափուկ ուժի» նոր գործիքակազմ Հայաստանում «Հրապարակ». Փակ քննարկում է եղել. հնարավոր է բուհերում փետրվարի 8-ից դասերը սովորական ռեժիմով վերսկսեն «Հրապարակ». «Անցանկալի» համայնքապետերը իրենցից ազատվել ցանկացող կառավարության դեմ կոնտր քայլ են արել «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունում խուճապ է. Հակոբ Սիմիդյանին ղեկավար չեն տեսնում Ինչ են հուշում աստղերը հունվարի 28-ի համար Լույս չի լինի Մնացել են Արցախի պետականության բեկորները, դեռ ամեն օր տարածքների կորուստ ենք ունենում. Քոչարյանը խոսեց ամենացավոտ հարցի մասին Արցախի նորանշանակ ոստիկանապետը Ջալալ Հարությունյանի եղբայրն է Մեր վարչապետի նկարը դնեին գուցե ավելի լավ արդյունք լիներ. Ռոբերտ Քոչարյանը՝ եռակողմ հանդիպման մասին Սյունիքում կան հատվածներ, որոնցով ադրբեջանցիները մեքենայի համարը փոխելով կարող են գալ Երևան, պտտվել և հետ գնալ. Քոչարյան Պատերազմի ժամանակ ամենից անվտանգ տեղը նախագահական շենքի շուրջն էր. ինչո՞ւ չէր ռմբակոծվել այն, սա հարց է, որի պատասխանը չկա․ Քոչարյան Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info (մաս 3-րդ) Եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է ՀՀ-ում. Քոչարյան Արցախ է վերադարձել 51408 մարդ Մասնակցելու ենք ընտրություններին և կրելու. Ռոբերտ Քոչարյան Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մի խումբ համախոհների հետ, քննարկել երկրի սոցիալ-տնտեսական, անվտանգային խնդիրներ Արտակարգ դեպք Արարատի մարզում. անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Niva ավտոմեքենայում. վարորդը այրվածքներ է ստացել Համապետական հանրահավաք փետրվարի 18-ին. Հայրենիքի փրկության շարժումը ճանապարհային քարտեզ է առաջարկում «Աէրոֆլոտ»-ը չեղարկել է Մոսկվա-Երևան չվերթները