Նոյեմբերի 9-ի Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը նշանակվեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն։
Մովսիսիյանի նշանակումից հետո ՊՈԱԿ-ի ղեկավար դեռևս ոչ ոք չի նշանակվել։ Մամուլում որպես հավանական թեկնածուի անուն նշվում էր Տարոն Չախոյանի թեկնածությունը, սակայն վերջինս հերքեց այդ լուրերը։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Մովսիսյանի փոխարեն ՊՈԱԿ-ի ղեկավար է նշանակվելու Նժդեհ Հովսեփյանը, ով աշխատում է վարչապետի աշխատակազմում որպես գլխավոր խորհրդական։
Տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին, ով նշեց, եթե նշանակումը լինի, այն կտեղադրվի կառավարության կայքում։ Հարցին՝ կա՞ն թեկնածուներ, Խաչատրյանը նշեց, որ կան քննարկումներ, բայց կոնկրետ անձի մասին տեղեկություններ չունի։

