Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրականում ոչ մի 20-30.000-անոց զորք չի փրկվել: Այդքան զորք ունեցող բանակըհստակ հաղթանակ կարող էր ապահովել:
Աշխարհագրորեն նույնպես ոչ մի տարբերակով ոչ մի նման քանակությամբ զորք չէր կարող հայտնվել շրջափակման մեջ: Եվ բոլորը գիտեմ, որ թշնամու բանակն իր հերթին այլևս հյուծված էր և սպառված:
Իսկ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի խոսքերն ի սկզբանէ պարտված լինելու մասին` աղբ են, դավաճանական պլանի մաս:
Եթե աշխարհում ամեն բան վճռվեր հօգուտ մեծերի և լավ զինվածների` հարյուր հազարանոց զորքով պաշտպանվող միլիոնանոց քաղաք Մոսուլը ընդամենը հարյուրհիսուն վատ զինված ահաբեկչական հրոսակի չէր ընկնի:
Եվ հետո` ու՞մ մեղքն է, որ բանակը չէր կարող դիմադրել: ԳՇ պետը դա իբրև թե լավ գիտեր, ուրեմն պարտականություն ուներ օրինակ հենց միայն անօդաչուներ արագ ձեռք բերելու:
Փոխարենը ոչինչ չէին արել և չէին արել` կանխամտածված:
Հայաստանը կարող էր հաղթել: Հայ մարդը, հայ զինվորը հաղթում էր: Տեսնելով, որ չի պարտվում` գործի դրվեց դավաճանության առավել վճռական մեքենան. նախ հանձնվեց Շուշին` ընդ որում բավարարելով թշնամու գաղտնի պահանջը` նրա դրոշի օրը և հետո` արագ և գաղտնի ստորագրվեց կապիտուլիացիան:
Պետք էր ստորագրել: Զինվորը կռվում էր, բարձրագույն հրամկազմն ամեն բան արել էր, որ զինվորը պարտվի, բայց զինվորը կռվում էր ...
Իսկ ստորագրելուց հետո, երբ մտավ ռուսական զորքը և նաևհնարավորություն ստեղծվեց «պաշարվելիք» հայկական ուժերը վերադասավորելու` միանշանակ կարելի էր այլ իրողություններ ստեղծել գետնի վրա և ապօրինի հայտարարության առանձին կետերից հրաժարվել: Պատերազմը շարունակելու ռեսուրս կար: Կար և հնարավորություն: Կար հնարավորություն ինքնակամ, անգամ ջանադրաբար գոնե Քարվաճառն ու Բերձորը չտալու, Մեղրիի ինքնասպանական միջանցքի թեման մեջտեղից հանելու:
Սա պայմանավորված պատերազմ էր: Եվ այս պատերազմում մենք ոչ թե հողեր կորցրեցինք` այլ ամբողջական հայրենիք: Մենք ոչ թե 5.000 կյանք խոնարհեցինք` այլ 35.000: Գուցեև միլիոն:
Որովհետև կրկին` մի երկրորդ անգամ զոհվեցին նաև նրանք, որ դարեր շարունակ կռվել էին Արցախի` Հայաստանի համար և որոնց մահն իմաստ էր ստացել վերջին 27 տարիներին, իսկ արյունը բերրիացրել հայրենի հողը:
Հիմա մեկ պատմական նախադեպը չունեցող դավաճանի գործողությամբ չկա հայրենիք, չկա և զոհերի երախտիք:
Մոնթեն կրկին է սպանվել, Լեոնիդը` գերեզմանում շուռ եկել: Ջուր է դարձել նաև մյուս բոլոր հերոսների արյունը:
Պատերազմ էլի է լինելու:
Այլևս այլ ելք քան անվերապահ հաղթանակ մենք չենք ունենալու:
Պատրաստվել պետք է հենց այս առավոտից: Բայց քանի դեռ առավոտները լուսանում են դավաճանի հայկական հողի վրա կանգնած լինելու պայմաններում` մենք պարտված ենք, մենք պարտվելու ենք»։

