Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ Քարվաճառը թշնամուն պետք է հանձնվեր նոյեմբերի 15-ին, սակայն հայկական կողմի խնդրանքով հանձնումը 10 օր հետաձգվեց: Քարվաճառը թշնամուն կհանձնվի վաղը՝ նոյեմբերի 25-ին։
Քարվաճառը գտնվում է Շահումյանի շրջանում, Թարթառ (Տրտու) գետի վերին հոսանքում, Կուր գետի աջ վտակի մոտ։ Շահումյանի շրջանի կենտրոնն է։ Քարվաճառ անունն առաջացել է օտարների կողմից Մեծ Հայքի Արցախի Ծար գավառում գտնվող Քարավաճառ գյուղի անվան աղավաղումից։
Քարվաճառի ազատագրումը հայերի կողմից տեղի է ունեցել 1993 թվականի մարտի 27-ից ապրիլի 2-ը։ Հետաքրքրական է, որ Քարվաճառի ազատագրմանն աչքի է ընկել նաև Մոնթե Մելքոնյանը (Ավո)՝ Մարտակերտի ճակատում և վաղը՝ նոյեմբերի 25-ին, հենց Մոնթեի ծննդյան օրը առանց որևէ կրակոցի Քարվաճառը հանձնվում է թշնամուն։
Քարվաճառը գտնվում է ծովի մակարդակից 1584 մ բարձրության վրա։ 2010թ-ի տվյալներով այստեղ ապրում էր 500 մարդ։

