Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել։ Քիչ առաջ այն ավարտվել է։
Խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են ընթացիկ հարցեր. «Արցախի հետ կապված կազմակերպչական որոշ գործընթացներում մասնակցություն ունենալու հարցեր են քննարկվել։
Հարցին, թե արդյոք նիստի ընթացքում քննարկվել է ռազմական դրությունը չեղարկելու հարցը, պատգամավորը նշեց, որ չի քննարկվել, բայց կքննարկվի։ «Տեղյակ ենք, որ ընդդիմությունը ռազմական դրությունը ղեկարկելու համար նիստ է հրավիրել, մինչ դա դրան էլ կանդրադառնանք։ Սակայն դեռ չենք քննարկել»։
Դիտարկմանը, թե որն է իր դիրքորոշումն այդ հարցում, Աղազարյանը նշեց, որ պետք է նախ լսի Պաշտպանության նախարարության տեսակետը. «Պետք է նախ իրենց լսենք, տեսնենք ինչ իրավիճակ է այս պահին Արցախում, նոր կողմնորոշվենք»։
Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի պաշտոնանկությանը՝ Աղազարյանն ասաց, որ նրա աշխատանքը լավ էր գնահատում. «Հանձնաժողովում արդյունավետ աշխատել ենք, հիմա թե ինչ քաղաքական նկատառումներից ելնելով է նման որոշում կայացրել, չեմ կարող ասել»։

