Գերիների վերադարձի հարցը միանգամից չի լուծվում, սակայն առնվազն փուլ առ փուլ ինչպես համատեղ հայտարարության մեջ նշված էր շրջանների վերադարձը, նույնկերպ էլ ժամանակացույց պետք է լինի՝ գերիների վերադարձի, մարմիների հանձնման համար։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Այստեղ ես նաև 2 այլ դիտարկում ունեմ։ Առաջինն այն է, որ ամսի 11-ին Ադրբեջանը, խախտելով եռակողմ հայտարարությունը, 11 հոգի գերի է վերցրել, երկրորդ փաստը՝ Բերդաշենի տարածքների անօրինական զավթումն է։ Ես կարծում եմ, որ այս երկու փաստարկը և գերիների հանձնման հարցերը պետք է հնչեցվեն և դրանք չպետք է դիտարկվեն որպես քաղաքական հնարք, այլ կողմերից մեկի զինադադարի խախտման վերաբերող հարց, որը ստորագրել է անհրաժեշտ արձագանքը, առաջինը, ում պետք է Հայաստանը դիմի այս հարցով՝ իհարկե ՌԴ-ն է, որը իր վրա է վերցրել ստանձնած պարտավորությունների կատարման մոնիթորիգը»։
Նա նշեց, որ գերիների վերադարձմամբ զբաղվում է ՊՆ-ի ռազմավարական հետազոտությունների ԳՀԿԻ-ն, գործերը ղեկավարում է գնդապետ Վիտալի Ոսկանյանը։ «Իրապես, նա մի քանի օրվա մեջ կարողացել է հավաքագրել տվյալները, համադրել, մշակել։ Այդ գործը ես գտնում եմ, որ արվում է պաշաճ մակարդակով, պարահական չէ, որ ծնողները հավատում են այդ անձին։ Սակայն այդ օղակի գործը չէ ծնողների հետ անմիջական շփումը։ Պետք է նաև աշխատի սոցապնախարարությունը, գույքագրի այդ ընտանիքների այլ խնդիրները, պետք է խումբ առ խումբ, սյուժե առ սյուժե այդ ընտանիքների այլ խնդիրները վեր հանվեն։ Անհրաժեշտության դեպքում նրանց նաև հոգեբանական օգնություն պետք է տրամադրվի նրանց»։
Նա նաև ընդգծեց, որ ընդհանրապես հասկանալի չէ նոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը, երբ հին հանձնաժողովի կազմը չեղյալ չի համարվել։ «Սա ի՞նչ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, ընդհանրապես, այս ընտանիքների հետ աշխատանքը մանրակրկիտ և վերին աստիճանի նրբանկատություն պահանջող գործ է, չի կարելի ողջ պատասխանատվությունը գցել մեկ օղակի վրա, հետագայում էլ անգրագետ-անգրագետ մեղադրել։ Ես կարծում եմ՝ իշխանությունը լավ չի պատկերացնում այս խնդիրները և հետո էլ պատասխանատվությունը կգցի այս օղակի վրա»։
Նա ընդգծեց, որ դժվարությունը գերիների վերադարձի այն է, որ ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, ամեն կերպող խոչընդոտում է որոնման և իդենտիֆիկացման աշխատանքները, անգամ միջազգային Կարմիր խաչի ադրբեջանական ներկայացուցչությունը պատշաճ չի կատարում աշխատանքները։ «Հարցն այն է, որ Արբեջանի ԶՈՒ մարդակեր պահվածքը հիմա էլ շարունակվում է, ընդ որում՝ խոսքը ոչ միայն գերիների խոշտանգումների մասին է, այլև դիակները պղծելու, դրա համար իրենց պետք է ժամանակ ձգել, որպեսզի վերացնեն ռազմական հանցագործությունների հետքերը։ Դա էլ պետք է բացատրվի ծնողներին, որ անհետ կորածների որոնման և ողջերի վերադարձման աշխատանքը մեկ կողմից չէ, որ կախված է։ Իշխանությունները, կարծում եմ, չեն կատարում իրենց աշխատանքը։ Այսօր կա միայն մեկ կապող օղակ, որին, որքան հասկանում եմ՝ վստահում են, դա ՌԴ խաղաղապահ զորքերն են։ Կարծում եմ, որ ավելի ուժեղ ամուր կապ պետք է հաստատվի նրանց հետ։ Ես լսեցի խաղաղապահների ղեկավարի ելույթը՝ նա ասում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, բայց այստեղ խոսքը ոչ միայն զինադադարի մասին է»։
Նա ընդգծեց, որ այստեղ անելիք ունի ոչ միայն ՊՆ-ի մեկ ստորաբաժանումը, այլև սոցապը, առողջապահության, կրթության, տարածքային կառավարման նախարարությունները։ «Ինչու նրանք բոլորը հետ քաշվեցին ու ողջ աշխատանքը թողնվեց էլի միայն ՊՆ-ի վրա, որն առանց այդ էլ աշխատում է, սակայն դա դեռ բավարար չէ, դեռ մի բան էլ փորձում են երկու երկրների ՄԻՊ-երի վրա ցեխ շպրտեն։ Ես կարծում եմ, որ սա ամենաբարդ գործընթացն է մենք գործ ունենք ամենացավոտ խնդրի հետ, հիմա պետք է նաև խոսել այն 227 գերիների մասին, որոնք եղել են առաջին պատերազմի ժամանակ»։
Անդրադառնալով շրջանառվող թեզին, թե պետք է դադարեցնել շրջանների հանձնման գործընթացը՝ քանի դեռ գերիների վերադարձի հարցը չի լուծվել՝ նա նշեց, որ դա ճնշում կլինի ադրբեջանական կողմի վրա, որպեսզի իրենք իրականացնեն իրենց պարտականությունները։

