Երևանի ավագանին այսօր միաձայն որոշում ընդունեց՝ 2020 թվականի բյուջեով ամանորյա միջոցառումների իրականացման նպատակով նախատեսված 100 միլիոն դրամն Արցախի մայրաքաղաքին տրամադրելու մասին:
ArmDaily.am-ը Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեց, թե արդյոք սա ենթադրում է, որ Ամանորին ոչ մի միջոցառում չի լինելու ու տոնածառ դրվելո՞ւ է Հանրապետության հրապարակում։
«Որոշումը վերաբերում է բյուջետային միջոցները վերաբաշխելուն և Ստեփանակերտի վերականգնման համար հատկացնելուն։ Ինչպես գիտեք, քաղաքապետ Մարությանը վերջերս Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին և այս հատկացումն այդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես Ամանորի հետ կապված հարցերին, կարծում եմ՝ լրացուցիչ պարզաբանմամբ կամ իրազեկմամբ հանդես կգանք»։

