Այսօր Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Արմեն Ներսիսյանը ելույթի ժամանակ նշեց, որ պետք է նիստից առաջ իրենք ստեղծեին հանձնաժողով, որը կզբաղվեր զոհված զինծառայողների ընդանիքների, վիրավորների, ինչպես նաև սթրեսային վիճակում գտնվողների աջակցության հարցերով։
«Դուք պետք է տրամադրեիք մեզ այդ ինֆորմացիան, թե այս պահի դրությամբ ինչ ենք պատրաստվում այդ մարդկանց համար անել՝ գույքահարկերից ենք ազատում, ֆինանսական աջակցությու ենք անում, որոնց պետք է՝ բնակարաններ տրամադրենք, որոնց պետք է՝ քաջալերենք բոլորս միասին, դրամահավաք անենք, որպեսզի խեղճ մարդկանց հարկերը փակենք, ինչ ենք պատրաստվում անենք։ Մի հատ դրա մասին խոսք չգնաց, բոորիս սրտերը հիմա սևացած ա, մենք պետք է նիստից առաջ դա անեինք, իսկ դուք, պարոն Սարգսյան (խմբ. Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյան), կարծես ոչ մի բան չէր եղել Հայաստանում և Արցախում, ոչ մեկ չէր մահացել, ոչ մեկ չէր վիրավորվել, ոչ մեկ չէր խելագարվել, ինչի մասին է խոսքը, դուք հիմա ի՞նչ եք քննարկում էստեղ, ձեր ասածը ի՞նչ ա, ես տենց էլ չհասկացա, դուք հիմա պիտի ասեք էն, ինչ որ պահանջում եմ ձեզանից, ասեք թե ինչ եք ուզում անեք մեր հայրենակիցների համար»,- ասաց Ներսիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.

