Այսօր անհետ կորածների ծնողների հետ հանդիպելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից։
ArmDaily.am-ի հետ զրույցում ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանն ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում. «Պաշտպանության նախարարությունը նման տեղեկատվության չի տիրապետում, թե որտեղից է Անդրանիկ Քոչարյանին այդ տեղեկատվությունը, փորձեք իրենից պարզել, ամեն դեպքում մենք նման տեղեկատվություն դեռևս չունենք»։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
