Ադրբեջանի զինված ուժերը փորձում են զբաղեցնել գյուղ Բերդաշենը՝ հակառակ համաձայնագրի։ Այս մասին Wargonzo-ին հայտնում են գյուղի բնակիչները։
Բերդաշենը գտնվում է Մարտունու շրջանում, որի վեց գյուղերը պետք է անցնեն Բաքվի վերահսկողության տակ՝ hամաձայն ստորագրված փաստաթղթի: Սակայն Բերդաշենն այդ ցուցակում չկա, հետևաբար Ադրբեջանի ԶՈւ գործողությունները հակասում են Արցախում կրակի դադարեցման պայմաններին։
Ներկայումս Բերդաշենի բնակիչներն իրենք են փորձում թույլ չտալ ադրբեջանցի զինվորականներին իրենց տարածքներ մտնել:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
