Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արթուր Գևորգյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Մայր Աթոռից այլ անձ է հրավիրվել ԱԱԾ՝ Գևորգյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»։
Հիշեցնենք, այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ օրերս ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռի դիվանապետ գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ Past.am-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր տեղեկությունը, սակայն մանրամասներ չէր հայտնել։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
