Politic.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ժամանակին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը դեմ է արտահայտվել 1000 դրամների հիմնադրամին և քաղաքում վարկաբեկող գրառումներ արել։
ArmDaily.am-ի հետ զրույցում Վահե Գևորգյանը հաստատեց, որ ժամանակին դեմ է եղել.«Իսկ ի՞նչու պիտի երկրի ու բանակի թալանով զբաղվող ու Ֆեյսբուքով զինվորի բուժման փող հավաքող իշխանությունների հավելյալ փող հավելյալ փող հավաքելուն կողմ լինեմ»։
Դիտարկմանը, թե խոսքը նախկին իշխանության մասին է, թե նաև հիմա չի վստահում նոր իշխանություններին, ավագանու անդամը նշեց. «Նախկին, ես դա գրել եմ 2016 թվականին։ Հիմա ես վստահում եմ հիմնադրամին, վստահ եմ, որ չի թալանվում, բայց միևնույնն է պետությունը պարտավոր է իր գործառույթներն այնպես կատարել, որպեսզի ամեն անգամ ազգովի գումար հավաքելու կարիք չլինի»։

