ArmDaily.am-ը շարունակում է «Ինչպես ընտրել...» շարքը։
Մեր ընթերցողին ներկայացնում ենք, թե ինչպես ընտրել ճիշտ սնունդ, որպեսզի այն լինի ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար և անվնաս:
Այս շաբաթ ձեզ ենք ներկայացնում կարևոր փաստեր արքայանարինջի մասին:
Արքայանարինջի հասունացման ժամանակը նոյեմբեր ամիսն է, հավաքված արքայանարինջը կարող է դեռ երկար ժամանակ պահպանվել, առանց կորցնելու օգտակար հատկությունները: Դրա համար էլ մրգի սպառման հիմնական ժամկետը ձմռան ամիսներն են։ Արքայանարնջի կարևորությունը հիմնականում որոշվում է վիտամին A-ի, բետա-կարոտինի, կալցիումի, մագնեզիումի, երկաթի, դիետիկ մանրաթելերի բարձր պարունակությամբ: Այն իր մեջ պարունակում է նաև շատ այլ վիտամիններ եւ հանքային նյութեր:
Ընտրում ենք հասուն արաքայանարինջ
- Հասունացած մրգերի գույնը հագեցած է՝ կարմիր-նարնջագույն: Թեթեւ նարնջագույն երանգավորումը ցույց է տալիս, որ պտուղը դեռ չի հասունացել:
«Ճիշտ» արքայանարինջի կեղեւը հարթ եւ բարակ է, թեթեւակի փայլում է, տալով մրգին սաթի տեսք: - Կեղևի մակերեսը քաղցր է , ընդհանուր առմամբ, ծածկված է մի փոքր քանակությամբ բարակ շագանակագույն չոր գծերով, բայց մութ կլորացված բծերը սկսվող փչացման նշան է:
- Պտղի առաձգականությունը եւս մեկ կարեւոր նշան է: Բոլորովին ամուրը՝ չի հասունացել: Շատ փափուկը՝ գերհասունացած է, նման պտուղը կլինի շատ համեղ, բայց այն չի կարող պահվել:
- Հասունացած պտղի տերևները սև են և չորացած:
- Նայեք տերեւների տակ: Հասուն պտուղների հիմքը շագանակագույն երանգ ունի, իսկ չհասած եւ տտիպերը՝ վառ նարնջագույն են:
- Լիովին չոր պտղի ցողունը վկայում է այն մասին, որ միրգը ծառից արդեն ամբողջությամբ հասունացած է հավաքվել։ Եթե պտուղը այնքան էլ չոր չի թվում, ապա այն հասունացել է բերքահավաքից հետո: Նման արքայանարինջը կլինի քաղցր եւ գրեթե ոչ տտիպ, բայց պակաս անուշահոտ:
Արքայանարինջը ունի տարբեր սորտեր, սական առավել համեղ են համարվում կլոր պտուղներ ունեցող սորտերը:
եթե դուք գնել եք արքայանարինջ, որը հասունացած չէ, ապա կարելի է տտիպությունը հեռացնել՝ այն պահելով տաք և ստվերոտ վայրում: Արքայանարինջը շատ լավ հասունանում է, եթե այն պահենք խնձորի և բանանի հետ նույն տոպրակում, այս մրգերը արագացնում են հասունացման պրոցեսը: Տտիպությունը հեռացնելու ամենաարագ միջոցը դա միրգը մի քանի ժամ սառցախցիկում պահելն է:

