Ռուսաստանի ԱԻՆ-ի երկրորդ շարասյունը հումանիտար բեռով Ռոստովի մարզից շարժվել է դեպի ղարաբաղյան Ստեփանակերտ, հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ-ը:
«Ռոստովի մարզում ձեւավորված երկրորդ շարասյունն արդեն շարժվում է Կրասնոդարի երկրամասի տարածքով ։ Այսօրվա դրությամբ այն կանցնի 630 կմ ճանապարհ դեպի նպատակակետ։ Ընդհանուր առմամբ գործի է դրվել 35 միավոր տեխնիկա եւ անձնակազմի մոտ 40 մարդ», - ասված է հաղորդագրության մեջ:
Հավելվում է, որ Ռուսաստանի ԱԻՆ առաջին շարասյունը մոտավորապես Ստեփանակերտ կժամանի նոյեմբերի 21-ի օրվա կեսին: Այս պահին նրան մնացել է անցնել 70 կմ:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
