Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը ակցիա են իրականացնում մայրաքաղաքում և փակել են Բաղրամյան պողոտան: Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին, որոնց թվում են նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանը, Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբահամյանը, քաղաքագետ Միհրան Հակոբյանը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը: Քաղաքացիները նշում էին, որ Փաշինյանը դավաճան է, և իրենք իրենց պայքարով հասնելու են նրան, որ վերջինս հրաժարական տա:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
