Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


6 ամիս անց ամեն ինչ կարող է անդառնալի լինել և այս կառավարությունը վարչապետի գլխավորությամբ պետք է ըմբռնի դա. Արեն Պետունց

Քաղաքական

ArmDaily.am-ի զրուցակիցն է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցը:

-Պարոն Պետունց, ԼՀԿ-ն չի մասնակցում հանրահավաքներին, սակայն ԱԺ-ում վարչապետի հրաժարականի պահանջով արտահերթ նիստը տապալվեց, Ձեր գործողությունների պլանի առաջին կետում նշվում է հենց վարչապետի հրաժարականը, ինչպե՞ս եք տեսնում այդ հրաժարականին հասնելու ուղին։

-Ինչ վերաբերում է վարչապետի հրաժարականի և կառավարության փոփոխության մեր պահանջին, այն հստակ է և մնում է ուժի մեջ, մենք բազմիցս արձանագրել ենք և շարունակում ենք պնդել, որ նման ծայրահեղ վատ պայմաններով փաստաթուղթ ստորագրած վարչապետը պետք է հեռանա, քանի որ նա չի կարող հետագա բանակցային պրոցեսներում հայանպաստ լուծումներ բերել։
Վարչապետի հրաժարականին հասնելու քայլերի հետ կապված նշեմ, որ Լուսավոր Հայաստանը շարունակում է ակտիվ քննարկումները հետագա անելիքների վերաբերյալ, և ինչպես տեսնում եք մենք զուգահեռ ակտիվ կիրառում ենք ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի շրջանակներում մեր խմբակցությանը տրված խորհրդարանական գործիքակազմը, որը դեռևս չի սպառվել և դա շարունակվելու է, խորհրդարանական բոլոր հնարավորություններն օգտագործվելու են։ Ցանկանում եմ նաև շեշտել, որ ԼՀԿ-ն իր բոլոր քայլերն անելու է սահմանադրության և ՀՀ օրենքներին համապատասխան, և դրանով իշխանությանը հնարավորություն չենք տալու խանգարել մեր կողմից սկսված պրոցեսների ընթացքին։ Մենք այժմ ԱԺ արտահերթ նիստ գումարելու պրոցեսը մի ուրիշ մեխանիզմով ենք տանում, որի արդյունքում ռազմական դրության չեղարկման հարցն առանց խորհրդի նիստ կմտնի ԱԺ արտահերթ նիստի օրակարգ։ Նրանք, ովքեր կուզեն առանձին գալ, կարող են գալ, գրանցվել և քվորում ապահովել: Մեր հաշվարկով նիստը 5 օր հետո կլինի։

-Ձեր Ծրագրում նախատեսում եք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում և վարում՝ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով: Մասնավորեցրեք, խնդրեմ, թե որ դրույթների շուրջ եք բանակցություններ մտադիր նախաձեռնել, ըստ Ձեզ՝ որքանով է հավանական, որ հայտարարության տեքստում հնարավոր է որևէ բան փոխել։

-Փաստաթղթի կետերը մանրամասնորեն ուսումնասիրվում և վերլուծվում են մեր իրավաբան թիմակիցների կողմից։ Փաստն այն է, որ այս հայտարարության ստորագրումից հետո կարող է բանակցել և որոշ հայանպաստ արդյունքներ բերել միայն նոր վարչապետը։ Մենք, երբ սա ասում ենք հաշվի ենք առնում նաև փաստաթղթի բնույթը և շատ տարբեր հանգամանքներ, որոնք կապված են միջազգային իրավունքի հետ։ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում, միջազգային պայմանագրին հատուկ դրույթներ են, որոնք ենթակա են ԱԺ-ում վավերացման: Առանց դրա, սրանք առոչինչ դրույթներ են և փաստաթուղթն ըստ էության փաստի ուժով է։ Որևէ բան փոխելու հնարավորության առումով բերեմ մեկ օրինակ, եթե լինի նոր բանակցող նա կարող է լուրջ փաստարկներ բերել, որ փաստաթուղթը ՀՀ վարչապետի կողմից ստորագրվել է սպառնալիքի տակ, մեզ փաստի առաջ են կանգնեցրել մեր դեմ պատերազմող կողմերը և, որ պետք է հետագա գործընթացն իրականացնել բացառապես իրավական մակարդակում, միջազգային իրավունքի կետերին համապատասխան, այդ կերպ փորձելով փոփոխությունների հասնել։ Պարզ է, որ այս հնարավորությունը չի կարող իրացնել այն մարդը, ով ստորագրել է, քանի որ հենց ինքն է ընդունել այդ պայմանները։ Ինչ վերաբերում է, թե, որ դրույթների շուրջ է պետք բանակցել, պետք է բանակցել բոլոր դրույթների շուրջ, և փորձել անել մաքսիմալը, որ վերջնարդյունքում Հայաստանի և Արցախի անվտանգային ու տարածքային կորուստները լինեն հնարավորինս ավելի քիչ քան ներկա դրույթներով են։

-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում էր, որ համաձայնագիրը չիրագործելը Հայաստանի համար ինքնասպանություն կլինի, արդյոք հնարավոր համարո՞ւմ եք որևէ բանի շուրջ բանակցություն՝ հաշվի առնելով նաև ՌԴ-ի նախագահի այս հայտարարությունը։

-Իմ կարծիքով բանակցել կարելի է միշտ և բոլոր պայմաններում։ Ասել, թե հնարավոր չէ և ոչինչ չձեռնարկել չի կարելի։ Դիվանագիտական և իրավագիտական ողջ ներուժը պետք է օգտագործել հնարավորինս մաքսիմալ մեզ համար օգտակար լուծումների հասնելու համար։ Բացի այդ փաստաթղթում ձևակերպումներն այնքան անորոշ են, որ ստորագրող կողմերից յուրաքանչյուրն այն մեկնաբանում է իրեն ձեռնտու կերպով։ Ես հուսով եմ, որ մեր կողմից ճիշտ հաշվարկված քայլերը կարող են օգուտ բերել մեզ։

Վլադիմիր Պուտինը նաև հայտնել էր որ հոկտեմբերի 20-ին Շուշիի հետ կապված առաջարկություն է հնչել, որը մերժվել է հայկական կողմից, Ձեր կարծիքով ինչո՞ւ է Փաշինյանը մերժել այդ առաջարկը։

-Վարչապետը նախապես խոսեց այդ հարցի վերաբերյալ և հայտարարեց, թե Շուշիի հարցը դրված է եղել իսկբանե։ Ըստ էության Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ժխտում է այն ինչ հայտարարել է վարչապետը, իսկ դրանից հետո Փաշինյանը դեռևս չի փորձել հակափաստարկ բերել, կամ բացատրել իր որոշման կայացման մանրամասները։ Թե ինչու է մերժել, կարող է պատասխանել միայն ինքը։ Ամեն դեպքում Շուշիի հետ կապված այն պայմանը, որը վկայակոչեց ՌԴ նախագահը շատ ավելի լավն է եղել քան այն ինչ ունեցանք արդյունքում։ Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքին և կայացված որոշումներին, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները, իչին էլ կհաջորդեն իրավական գործընթացներ։

- Փաշինյանը երեկ հրապարակել էր առաջիկա անելիքների գործողությունների պլանը, նա 6 ամիս էր խնդրել։ Ձեր կարծիքով՝ ինչի համար է նրան անհրաժեշտ 6 ամիսը, արդյոք 6 ամիս անց հրաժարականի պահանջը պակաս արդիական կլինի։

-Ինչպես տեսնում ենք վարչապետը և իշխանության ներկայացուցիչների մեծ մասը փորձում են պարտության և դրա ծանր հետևանքների պատասխանատվությունը դնել այլ շրջանակների վրա և արդարացնել իրենց։ Այս ամենից ելնելով կարող ենք ասել, որ ինչպես այդ ուղղությամբ արվող հայտարարությունները և քայլերը, այնպես էլ այս պլանը միտված են իշխանության երկարաձգմանը, ինչը բնականաբար անընդունելի է մեզ համար։ Դա նշված է նաև մեր ճանապարհային քարտեզում, որը մենք հրապարակել ենք նախքան վարչապետի պլանի հրապարակումը։ Մեր ճանապարհային քարտեզի առանցքային կետերը ենթադրում են վարչապետի փոխարինում, մասնագիտացված, պրոֆեսիոնալ անցումային կառավարության ձևավորում, որը ըստ մեզ միակ հնարավորությունն է բանակցային նպաստավոր պրոցես տանելու և երկրում առկա իրավիճակը կայունացնու համար, ինչին էլ կհաջորդի արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Պրոցեսները շատ արագ են ընթանում, ստորագրված փաստաթղթով սահմանված ժամկետները շատ սեղմ են, պետք է արագ գործել, որպեսզի կարողանանք ինչ որ բան անել և դա կարող է անել նոր կառավարությունը։ 6 ամիս անց ամեն ինչ կարող է անդառնալի լինել և այս կառավարությունը վարչապետի գլխավորությամբ պետք է ըմբռնի դա, խաղաղ և սահմանադրական ճանապարհով հրաժարվի իշխանութկունից, երկրի կառավարումը փոխանցի կարող անհատներին։

- Ինչպես եք գնահատում Կառավարությունում սկսված կադրային փոփոխությունները՝ ԱԳ Նախարարի փոփոխություն, այս համատեքստում կցանկանայի անդրադառնայիք նաեւ ՊՆ-ի, ռազմական ղեկավարության դեմ սկսված արշավին, մեղադրանքներին։

-Չեմ ցանկանա մեկնաբանել, իշխանության ներկայացուցիչների միմյանց վրա մեղք բարդելու գործընթացը, քանի որ ըստ իս իշխանությունը ամբողջությամբ է պատասխանատու ստեղծված իրավիճակի և գրանցված ծանր հետևանքների համար, և նրանք պետք է բոլորով կրեն պատասխանատվությունը։ Պետք է հրաժարական տա ողջ կառավարությունը, ոչ թե լինեն առանձին փոփոխություններ։

-Իշխող քաղաքական մեծամասնության գործողությունները որքանով են համաչափ իրավիճակին, մի քանի պատգամավորներ հայտարարեցին մանդատը վայր դնելու, ոմանք՝ խմբակցությունից դուրս գալու մասին, մյուսների համար կարծես ընդունելի եւ ընկալելի է տեղի ունեցածը։

-Իմ կարծիքով համաչափ կլինի այն, որ նրանց քայլերը միտված լինեն վերոնշյալ խնդիրների լուծմանը, ինչը պետք է կատարվի ԱԺ քվեարկությունների միջոցով։ Նրանք իրենց մանդատը պետք է օգտագործեն այդ նոր հնարավորությունների համար ճանապարհ բացելու համար։ Մանդատից հրաժարվելով նրանք իրավիճակի փոփոխության ուղղությամբ քայլ չեն կատարում, դա ավելի շատ նման է պատասխանատվությունից հրաժարվելու։

-Քիչ առաջ Մովսես Հակոբյանը ասուլիս տվեց, որտեղ սենսացիոն բացահայտումներ է արել պատերազմի ժամանակ մեր իշխանությունների արածների եւ չարածների մասին։ Ինչպե՞ս եք գնահատում նրա հայտարարությունները եւ արդյոք որեւէ քայլ ձեռնարկելու եք իբրեւ խորհրդարանական 3-րդ ուժ՝ պարզաբանումներ մտցնելու, հետեւանքներ ունենալու առումով։

-Մովսես Հակոբյանի հայտարարությունները պետք է ունենան իրավական հետևանքներ, և պետք է իրավապահ մարմինների ձեռնարկած քայլերը հանգեցնեն այդ հետևանքներին։ Պետք է իրավապահ մարմինները պարզեն ամեն մի դրվագի հանգամանքները և օրենքի սահմաններում գնահատական տան և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։
Որպես խորհրդարանական ուժ ԼՀԿ-ն բնականաբար իր լիազորությունների սահմաններում կհետևի այդ գործընթացներին։

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™