Հունվարի 1-ից Արտաշատ-Երևան տրանսպորտի գինը բարձրացել է. արտաշատցիները բողոքում են Պարտությունը բանակինը չի, պարտությունն ուրիշ տեղ է. բանակի օրը նշել կամ չնշելու մասին «Ինսթագրամի հայ հայտնիները». Ինչպիսին է մերկապարուհի Վարդայի ինսթագրամը (լուսանկարներ) Ճիշտ է ասել Վազգեն Մանուկյանը, բոմժեր են էլի, «Կիսաբաց լուսամուտների» մակարդակի. Վարդան Ղուկասյան Դատավորները, ովքեր վնգստացող են, իրենց ճիշտ գնահատական է տրվել, իսկ ժողովրդին մենք չենք վիրավորել. Կարեն Սարուխանյան Մեր միության անդամներն ահազանգում են, որ ոչ գործ կա, ոչ էլ առևտուր, այսինքն, մի մասը դեռ դիմանում է, սակայն դա էլ հարաբերական է, գուցե 1-2 օրից գնան լուծարման․ Գագիկ Մակարյան Ճիշտ քաղաքականության դեպքում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում լոգիստիկայի տեսանկյունից կարևորագույն երկիր. ուկրաինացի փորձագետ Վստահ եմ, որ վարչապետը արտահերթ ընտրություններին դաշինքով չի մասնակցի. արտախորհրդարանական ուժեր Եթե բացահայտվի, թե Հադրութը ինչպես են հանձնել, դրանից հետո կբացահանտեն Շուշիի դեպքերը, Զանգելանի, Ջաբրայիլի դեպքերը, դա շղթայական է լինելու․ Արթուր Այվազյան Բիզնեսը կընտրի ամենաանվտանգ ճանապարհը և դա Թուրքիայով ու Բաքվով անցնողը չէ, այդ ճանապարհը դեռ հեռանկարի որևէ հույս չի առաջացնում․ Գագիկ Մակարյան
Երևան, 17.Հունվարի.2021,
00
:
00
Իրավիճակը սահմանին Լավագույն տեսանյութերը. Youtube

Իշխանության կարճատես ՄԻՊ-ատյացությունը. Պաշտոնյայից հասարակ քաղաքացի դառնալը կես քայլ է

Հայաստանի իշխանություններին հանգիստ չի տալիս ՄԻՊ Արման Թաթոյանը եւ նրա գործունեությունը։ Ասվածի վկայությունն այն բազմաթիվ ուղղակի եւ անուղղակի մեղադրանքներն են, որ հնչում են Թաթոյանի հասցեին։

Հանուն արդարության պետք է նշել, որ Թաթոյանը բացառիկ պարկեշտ պաշտոնյա է, ով իր գործառույթները կատարում է լավագույնս։ Սահմանափակ ռեսուրսով եւ աշխատակազմով Թաթոյանը եւ ՄԻՊ-ը ահռելի աշխատանք են կատարել նաեւ պատերազմի ժամանակ։ Իշխանությունների՝ տարբեր ժամանակներում արտահայտած բողոքների հիմնական պատճառն այն է, որ ըստ իրենց՝ Թաթոյանը պաշտպանում է միայն ընդդիմադիրներին, չի դատապարտում իշխանությունների կամ առանձին գործիչների հանդեպ ոտնձգությունները։ Իհարկե, այս բոլոր մեղադրանքներին ՄԻՊ-ը շատ կոնկրետ արձագանքել է։ Պատգամավորների ջղագրգիռ ելույթները խորհրդարանի ամբիոնից հաճախ զավեշտի են վերածվում, ցույց տալիս օրենսդիրների տարրական գիտելիքների սնանկությունը, ասվածի վկայությունը Վաղարշակ Հակոբյանի հայտնի բենեֆիսն է։

ՄԻՊ-ից դժգոհելու հերթը այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է։

Նա 12 լրատվամիջոցներին տված հարցազրույցում, այնուհետև ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՄԻՊ Արման Թաթոյանին, նշեց, որ 9-ի լույս 10-ի գիշերը հարձակման ենթարկվեցին կառավարության շենքը, ԱԺ շենքը, ինչպես նաև Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը և այդ բռնությունները դատապարտման չի արժանացել նույնիսկ ՄԻՊ-ի կողմից: ԱԺ դահլիճում ներկա իմքայալականներից ոմանք տեղից Փաշինյանին հայտնեցին, որ ՄԻՊ-ն անդրադարձել է դեպքերին, դատապարտել, սակայն Փաշինյանն անդրդվելի էր։ Նա այս անգամ էլ հայտարարեց, թե ՄԻՊ-ը դատապարտել է միայն Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնությունը, իսկ ԱԺ, Կառավարության շենքերի մասով բան չի ասել։ Ներկայացնում ենք ՄԻՊ-ի հայտարարությունը, որն արվել է նոյեմբերի 10-ին 06։57-ին։ 

Թաթոյանը անդրադարձավ նաեւ վարչապետի հայտարարությանը և նշեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Թաթոյանը շեշտել է նաեւ, որ ՄԻՊ-ն օժտված չէ մասնավոր անձանց, կոնկրետ քաղաքացիների պատասխանատվության ենթարկելու, կոնկրետ մարդկանց նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու իրավասությամբ: 

ԱԺ-ում վարչապետի հայտարարությանն արձագանքեց «Իմ քայլի» պատգամավոր Տաթև Հայրապետյանը. «Պարոն վարչապետ, որքան գիտեմ ՄԻՊ-ի լիազորությունների մեջ չի մտնում շենքերի վրա հարձակումները դատապարտելը։ ՄԻՊ-ը դատապարտել է բռնության ցանկացած կոչ ու երևույթ անկախ ամեն ինչից»։ Իսկ ահա «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ հակադարձեց Հայրապետյանին. «Ես չեմ ցանկանում, որպեսզի տարընթերցում լինի, իբր թէ ՄԻՊ-ի իրավասությունների մեջ շենքերի պաշտպանությունը չի մտնում։ Մի շատ պարզ պատճառով, որ մշակութային արժեքները պաշտպանվում են, որ դրանք մարդիկ են, պարզ է, որ դրանք անշարժ գույք են, այլ նրա համար, որ մարդու իրավունքների կոնցեպտը շատ ավելի լայն է և իր մեջ ներառում է նաև վայրեր, որտեղ մարդիկ չկան։ Բայց ավելի կարևոր է, որ այդ օրը այդ մարդիկ այս շենք մտել, գույքը ոչնչացնում էին, քանի որ չէին գտել մեզ, չէին գտել մարդկանց»։

Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները ՄԻՊ տարեկան զեկույցի ժամանակ եւս խիստ քննադատության ենթարկեցին Արման Թաթոյանին՝ հայտարարելով, թե նա կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերել և չի պաշտպանել իրենց։ Օրինակ՝ Գայանե Աբրահամյանը, դիմելով Արման Թաթոյանին, ասել էր, որ հասարակական կառույցները ամիսներ շարունակ վերբալ բռնության ներքո էին, սակայն ինքը դրան չէր անդրադառնում։ Արման Թաթոյանն էլ հակադարձել էր, որ այդ դիտարկման հետ չի համաձայնի։

ՄԻՊ-ից դժգոհողների պակաս չկա իշխող քաղաքական մեծամասնության մեջ։ «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հայտարարեց, թե երբ ԱԺ-ում Ալեն Սիմոնյանը Անի Սամսոնյանին հիշեցրել էր, որ ամուսնացած է և պետք չէ իր անունը հաճախակի տալ, ՄԻՊ-ը դրան ավելի արագ էր արձագանքել, քան Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքին:

Թաթոյանն էլ արձագանքել էր. «Նորից եմ նշում՝ պաշտոնատար անձի հետ կապված հարցերի վերաբերյալ ՄԻՊ-ի գործողությունների տիրույթն այլ է: Տարիների կարծրատիպ է, որ ՄԻՊ-ը պետք է պաշտպանի մարդու իրավունքները, քանի որ անունն այդպիսին է, բայց ՄԻՊ-ը ունի լիազորությունների շրջանակ»։

Քրիստինե Պողոսյանի ասածին հավելում արեց Լուսինե Բադալյանը՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատշաճ չարձագանքեց, երբ Էդմոն Մարուքյանն Ալեն Սիմոնյանին անվանեց «անբարոյականի վաստակ»:

Վաղարշակ Հակոբյանն էլ հայտարարեց, թե ՄԻՊ-ը միտումնավոր լռում է, երբ իշխանական թիմի կանանց սպառնում են: Իշխանական պատգամավորն իրեն իրավունք վերապահեց Արման Թաթոյանին սթափության կոչ անել:

Արթուր Հովհաննիսյանը, մատնանշելով Անի Սամսոնյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած լեզվակռիվը, հիշեցրեց, թե ինչպես էր Էդմոն Մարուքյանը Քաղավիացայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին «սիրուն աղջիկ» անվանել: Թաթոյանն էլ բացատրել էր, որ ՄԻՊ-ը պետք է պաշտպանի ոչ թե պաշտոնյային, այլ քաղաքացուն. «Կա միջազգային փաստաթուղթ, որ պետական կառավարման մարմնին արգելվում է դիմել ՄԻՊ-ին»։

Չնայած այս ամենին՝ պաշտոնյաները շարունակում են մտածել, որ ՄԻՊ-ը իրենց իրավունքները չի պաշտպանում եւ առիթ են փնտրում քննադատելու եւ դժգոհելու համար։ Պատերազմի եւ խաղաղության ժամանակ մենք տեսել ենք թե պատգամավորների աշխատանքը, թե ՄԻՊ-ին, տեսել ենք նաեւ աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունն եւ պարգեւավճարները, տեսել ենք նաեւ այս պաշտոնյաների կեցվածքը։

Իբրեւ տարիներ շարունակ քննադատած ընդդիմություն եւ այսօր արդեն իշխանություն, իհարկե, բարդ է լսել քննադատություն քո հասցեին։ Լայնմիտները այդ քննադատությունից դասեր կքաղեին, սխալները կուղղեին, կաջակցեին այդ ինստիտուտին եւ իհարկե կհպարտանային մեր երկրում անխափան գործող եզակի ինստիտուտի առկայությամբ։

Վերջիվերջո՝ կայացած ՄԻՊ ինստիտուտ ունենալը որպես պետություն եւ հասարակություն յուրաքանչյուրիս շահն է։ Հեռու չէ այն օրը, երբ պաշտոնյաները կդառնան ՀՀ շարքային քաղաքացիներ, նրանց իրավունքները կխախտվեն իշխանությունների կողմից, այդ դեպքում, եթե ոչ անկաշկանդ եւ իրապես ազատ ՄԻՊ-ը, ապա ով պետք է արձագանքի այս ամենին։ Այնպես որ անկախ Պաշտպան ունենալը ավելի թանկ է, քան իբրեւ իշխանություն չքննադատվելու շահը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ԱԱԾ-ն անդրադարձել է Արարատ Միրզոյանի հատուկ գործակալ լինելու մասին Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին Արայիկ Հարությունյանը Երախտագիտության մեդալով է պարգեւատրել վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին Լոռու մարզում եղբայրները ծառեր էին հատել եւ տեղափոխել տուն ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ Լրտեսն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը. Միքայել Մինասյանը՝ Արարատ Միրզոյանի գրառման մասին Արարատ Միրզոյանն անդրադարձել է իր՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու մասին Միքայել Մինասյանի հայտարարությանը Արտակարգ դեպք Երևանում. Մի քանի անգամ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը փորձում էր Կիևյան կամրջից ցած նետվել Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ Հունվարի 1-ից Արտաշատ-Երևան տրանսպորտի գինը բարձրացել է. արտաշատցիները բողոքում են Բիլ Գեյթսը Միացյալ Նահանգների խոշորագույն հողատերն է Պարտությունը բանակինը չի, պարտությունն ուրիշ տեղ է. բանակի օրը նշել կամ չնշելու մասին Մեր պատմության հազարամյա միևնույն շրջանը. Հայկ Մարտիրոսյան Միքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո հասկացա 3 բան. Արմեն Աշոտյան Թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել է տվել մեկ այլ գործակալի, որպեսզի սեփական արժեքը բարձրացնի թուրքերի աչքերում. Արթուր Դանիելյան «Ինսթագրամի հայ հայտնիները». Ինչպիսին է մերկապարուհի Վարդայի ինսթագրամը (լուսանկարներ) Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել (լուսանկար) Ճիշտ է ասել Վազգեն Մանուկյանը, բոմժեր են էլի, «Կիսաբաց լուսամուտների» մակարդակի. Վարդան Ղուկասյան «Արարատը» պայմանագիր է կնքել սերբ կիսապաշտպանի հետ Սերժ Թանկյանի նվեր համերգը Հայաստանի ժողովրդի և Հայաստանի վրա արժեցել է 1.2 մլն դոլար. Միքայել Մինասյանը փաստաթուղթ հրապարակեց (լուսանկար) Դատավորները, ովքեր վնգստացող են, իրենց ճիշտ գնահատական է տրվել, իսկ ժողովրդին մենք չենք վիրավորել. Կարեն Սարուխանյան Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղում ավտոմեքենա է այրվել Սփյուռքը և Ցեղասպանությունը. փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին. Միքայել Մինասյան (ուղիղ) Մեր միության անդամներն ահազանգում են, որ ոչ գործ կա, ոչ էլ առևտուր, այսինքն, մի մասը դեռ դիմանում է, սակայն դա էլ հարաբերական է, գուցե 1-2 օրից գնան լուծարման․ Գագիկ Մակարյան Թբիլիսյան խճուղու ձմեռային այգում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել․ 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց Ճիշտ քաղաքականության դեպքում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում լոգիստիկայի տեսանկյունից կարևորագույն երկիր. ուկրաինացի փորձագետ Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ Վստահ եմ, որ վարչապետը արտահերթ ընտրություններին դաշինքով չի մասնակցի. արտախորհրդարանական ուժեր Հնդկաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ մասշտաբային պատվաստումը Որ դեպքում են օդային տարածքով ՀՀ մուտք գործողները պարտադիր մեկուսանում Եթե բացահայտվի, թե Հադրութը ինչպես են հանձնել, դրանից հետո կբացահանտեն Շուշիի դեպքերը, Զանգելանի, Ջաբրայիլի դեպքերը, դա շղթայական է լինելու․ Արթուր Այվազյան Главный редактор "Рязань.Лайф" зарезана в своей квартире, в убийстве сознался муж (WP) Բիզնեսը կընտրի ամենաանվտանգ ճանապարհը և դա Թուրքիայով ու Բաքվով անցնողը չէ, այդ ճանապարհը դեռ հեռանկարի որևէ հույս չի առաջացնում․ Գագիկ Մակարյան Իրակլի Կոբախիձեն ընտրվել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Վթարի է ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի պետը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Առաջին անգամ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի սեքվենավորման փորձ «Ի՞նչ են զգում գործող գեներալները, երբ բանակից է խոսում Լենա Նազարյանը»․ Մհեր Մկրտչյանի գրառումը Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է. Արթուր Վանեցյան Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով Հաջորդ շաբաթ մեկնարկելու է ԱԺ քառօրյան. օրակարգը հայտնի է Մոսկվայում ուժեղ ձյան պատճառով ավելի քան 20 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք՝ դավաճանության, թե հիմարության պատճառով, դա առանձին հարց․ Վազգեն Մանուկյան Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 529 հա տարածք Չինաստանում հայտնել են կորոնավիրուսի նոր բռնկման պատճառները Ով կլինի Շիրակի նոր մարզպետը. «Իմ քայլում» քննարկումներ են, շուտով որոշում կլինի Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Германия передала России данные по отравлению Навального и ждет немедленного начала расследования (WP) Ինչպիսի եղանակային փոփոխություններ են սպասվում առաջիկայում Սանասարյանի լիազորությունների կասեցումից հետո ՊՎԾ-ում 4 ժ/պ է եղել. կնշանակվե՞ն նոր պետ և տեղակալներ «Ի դեպ, արմատներով Շուշեցի է»․ Վարդան Բադալյանն ու Պատրիկ Ֆիորին միասին երգում են «Դլե Յաման»-ը (տեսանյութ)