ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Ալեքսան Հարությունյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:
Մեր տեղեկություններով՝ այսօր ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել և փորձել են զենք գտնել, բայց չգտնելով փնտրածը Հարությունյանին հրավիրել են զրույցի:
Հիշեցնենք, որ Ալեքսան Հարությունյանը մուտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի քրոջ ամուսինն է, ինչպես նաև ժամանակին եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ:
Նա ազատամարտիկ, ռազմական գործիչ Աշոտ Մինասյանի և Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի մտերիմն է, ովքեր Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են:
Նշենք, որ Աշոտ Մինասյանը ձերբակալված է:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
