Լևոնը, Քոչարյանը և ապա Սերժը Արցախի շուրջ անվտանգության գոտին զիջելու մասին բանակցել են միշտ. Միսկարյան
Սոցցանցերի քրոնիկոն
Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ակնհայտ էր, որ Լևոնը, Քոչարյանը և ապա Սերժը Արցախի շուրջ անվտանգության գոտին զիջելու մասին բանակցել են միշտ։
Էդ հողերը պահելու մի տարբերակ կար. ունենալ հզոր պետություն,
Դրան հասնելու մի տարբերակ կար. հզոր գիտություն, հզոր տնտեսություն, հզոր բանակ։
Դրան հասնելու մի տարբերակ կար. համերաշխության միջավայրի ստեղծում, օլիգարխիկ շուկայի ազատականացում, արդար դատական համակարգի ստեղծում, թալանված գումարների վերադարձ, ժողովրդավարական ինստիտուտների կայացում, տնտեսության և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա, կրթության և գիտության նոր մակարդակ։
Սրանց հասնելու մի տարբերակ կար` ռեֆորմներ, ռեֆորմներ, ռեֆորմներ:
Եթե մենք հեղափոխությունից հետո աշխարհին կարողանայինք այլ բան առաջարկել, քան հայկական էժան շուստրիությունը, մենք բոլորովին այլ իրականության մեջ կապրեինք, բայց ցավոք սրտի մեր կառավարությունը առանց դրա հետևանքները գիտակցելու հեղափոխությունը դարձրեց իշխանափոխություն, իշխանափոխությունն էլ մի քանի պաշտոնի փոփոխություն։ Խոստումներ տվեց և չարեց ոչ մի համակարգային փոփոխություն։
Ես հիշում էմ, «հեղափոխությունից» հետո մասնակցում էի ԵՄ-ի կողմից կազմակերպված մի պրեզենտացիայի, որտեղ երկու տարվա ուսումնասիրությունից հետո խոսվում էր Հայաստանի կառավարման համակարգի բացերի մասին և դրա արդյունավետությունը բարձրացնելու հնարավորությունների ու ուղիների մասին։ Կառավարող ուժից ոչ ոք չկար։ Հետազոտությունը ֆինանսավորել էր Հայաստանի կառավարությունը, դա ամենաշատը պետք էր կառավարությանը և կառավարությունից ոչ ոք չկար։
Ես ցավում եմ, որ մենք էնքան քաղաքական ազգ չենք, որ կարողանանք առողջ ու ուժեղ պետություն կառուցենք։ Էնքան քաղաքական ազգ չենք, որ հասկանանք, որ աշխարհում ինչպես որ ուրիշներին խաբելով չի լինում պետություն կառուցել, էդպես էլ իրար խաբելով։ Որ երբ դու խոստանում ես փոխել ընտրական օրենսգիրքը և հետո միայն գնալ ընտրությունների, ապա դու պիտի փոխես ու նոր գնաս ըմտրությունների, ոչ թե խաբես քո ժողովրդին ու քաղաքական նպատակահարմարությունից ելնելով առանց խոստացված ռեֆորմների գնաս արտահերթ ընտրությունների, ինչպես եղավ երկու տարի առաջ, ամբողջ աշխարհի աչքի առաջ։
Հիմա, խոսք է գնում, որ պիտի վարչապետը էդ կուսակցությունների մասին օրենքը և ընտրական օրենսգիրքը փոխի, հետո նոր հրաժարական տա։ Մնում է, որ էս անգամ էլ չխաբի։
Հուլիոս Տեսա՞ր»: