Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ամենաշատը 17 տարի անց վերադառնալու ենք Քարվաճառ. Սեդրակ Վարդանյանը՝ սեփական ԱԹՍ-ներ, ՀՕՊ ուժեր ունենալու ժամկետների մասին

Հասարակություն

ArmDaily.am-ի զրուցակիցը ԱՐՄԱԹ ինժեներական լաբորատորիաների ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանն է։

-Պարոն Վարդանյան, այսօր Քարվաճառում էիք, ի՞նչ իրավիճակ էր այնտեղ։

-Արդեն վերադարձել եք, մեր լաբորատորիաներն ենք հանում այնտեղից, այսօր երեկոյան էլ գնում ենք Քաշաթաղի շրջան՝ 3 դպրոցներում մեր գույքը հանելու համար։ Այս շրջաններում հիմա քաոսային վիճակ է, ըստ էության՝ վարչակազմերը չկան, որպեսզի մարդկանց օգնեն ուղղորդեն։ Հիմա պետք է ժամ առաջ այնտեղ հասնենք, որպեսզի դպրոցների գույքը փրկենք։ Որոշ շրջաններում, որոնք արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ են, կորցրել ենք։ Մենք Արցախում 32 լաբորատորիա ունեինք։ Արդեն 6 հատն իրենց ձեռքում է ու դրանք հնարավոր չի եղել հանել։ Այս պահին 4 հատը պետք է հանենք։ Մնացածի ճակատագիրը դեռ անորոշ է։ Դրանք համակարգիչներ են՝ յուրաքանչյուր լաբորատորիայում՝ 6-8 հատ, եռաչափ տպիչ, շաղափային և լազերային հաստոց, ռոբոտաշինության հավաքածու և գրասենյակային կահույք։ Քարվաճառում արդեն որոշ բաներ տեղում էլ չէր։

-Պարոն Վարդանյան, պատերազմի օրերին կադրեր ցուցադրվեցին, երբ մեր ԱԹՍ-ն հարվածում էր թիրախին, գիտեմ, որ դուք նույնպես զբաղված եք ԱԹՍ-ների մշակմամբ, փորձարկվածը Ձե՞ր մշակումն էր և որքա՞ն ժամանակ կպահանջվի Հայաստանում նմանատիպ ԱԹՍ-ների մշակման, փորձարկման ու սերիական արտադրության համար։

-Դա 2016 թ-ի Ապրիլյան դեպքերից հետո, երբ Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ ռազմարդյունաբերական ուժերի մոբիլիզացիա արվեց, դրա արդյունքում, ի վերջո, ստեղծվեցին ու սկսեցին գործել, փորձարկել ու մշակել ԱԹՍ-ներ։ Դրանք սկսեցին փորձանմուշներ պատրաստել և ՊՆ-ի հետ աշխատել։ Ցավոք, մենք կարծում էինք, որ մեզ 10-յակ տարիներ է տված խաղաղության համար և դրա վրա աշխատանքի տեմպը համարժեք չի եղել։ Հակառակ դեպքում՝ 4 տարին բավարար էր նվազագույն միջոցներով ԱԹՍ-ներ ունենալ։ Բայց մենք շատ դանդաղ ենք շարժվել։ Որոշ փորձանմուշներ եղել են, որոշները դեռ փորձարկվում էին, այս օրերին էլ որոշ բաներ կիրառվել են, բայց դա չնչին է, ու չէր կարող հնարավորություն տալ պատերազմի ընթացքի։ Հիմա էլ շարունակում են աշխատել։ Միաժամանակ, մենք աջակցել ենք մի քանի ձեռնարկությունների ստեղծմանը, որոնք սակայն մենք չենք կառավարում։ Մենք նպաստում ենք, պայմաններ ենք ստեղծում, որպեսզի դրանք ստեղծվեն։ Հիմա մենք ուզում ենք բոլոր շրջաններում ստեղծենք ԱԹՍ ուսումնական լաբորատորիաներ, որտեղ ԱՐՄԱԹ-ից լավագույն երեխաները կտեղափոխվեն, ծրագրում ենք ստեղծել 60 նման լաբորատորիա, որտեղ ընդհանուր 2000 երեխա կպատրաստվի։ Դրանցից 1700-ի կարելի է, ենթադրել, որ կզորակոչվեն բանակ։ Ենթադրում եմ, որ 2 տարում մենք 3000-ից ավելի երեխա կունենանք, որոնք կամ կսպասարկեն ԱԹՍ-ները կամ օպերատորություն կանեն, կկառավարեն դրանք։

-Պարոն Վարդանյան, բայց այդ ԱԹՍ-ները դեռ պետք է լինեն, այսինքն, մշակվեն, փորձարկվեն, դրվեն սերիական արտադրության։ Մեզ որքա՞ն ժամանակ է պետք դրանք ունենալու համար։

- Վստահեցնում եմ, որ այդ երիտասարդների մի մասը հենց նախաձեռնելու է սթարտափեր, որոնք հենց զբաղվելու են դրա արտադրությամբ։ Կարծում եմ, որ նրանց 10 տոկոսը գոնե նման նախաձեռնությամբ հանդես կգան։ Իհարկե, դրանց սերիական արտադրություն ունենալու համար ժամանակ է պետք։ Նույն թուրքական Բայրաքթարները ստեղծելու համար ժամանակ է պետք եղել։ Բայց կարծում եմ՝ 3-4 տարին բավարար է։ պետք է ասել, որ դրանք տարբեր խնդիրներ լուծող ԱԹՍ-ները պետք է լինեն, հետախուզական, հարվածային, կամիկաձե։ Դրանք տարբեր խնդիրներ լուծող, տարբեր արժեքներ ունեցող սարքեր են և դրանց փորձարկման, կիրառման ու սերիական արտադրության համար 4 տարին կարծում եմ բավարար է։

-Պարոն Վարդանյան, բայց նման պատերազմի համար միայն ԱԹՍ-ն բավարար չէ...։

-Իհարկե, շատ կարևոր է նաև, օրինակ, ռադիոկապը։ Դրա միջոցով կարող ես հակառակորդի ԱԹՍ-ները կազմալուծել, կարծում եմ՝ սա ևս շատ կարևոր է, դրանով կարող ես վտանգը չեզոքացնել, նոր միայն հարվածել։ Չեզոքացնել կարելի է թե ռադիոկապով դրանք խափանելով, թե ՀՕՊ միջոցներով։ Պետք է մեկ միասնական համակարգ ստեղծվի։ Իրականում, քանի որ մենք ուշացել ենք այս սերնդի զենքեր ստեղծելու համար, մենք արդեն պետք է հաջորդ սերնդի մասին մտածենք։ Հիմա շատ է խոսվում արհեստական բանականության մասին, մենք պետք է զենքեր ստեղծենք, որոնք պետք է օգտագործեն արհեստական բանականությամբ։ Այսինքն, որոշակի խնդիրներ դրվեն ու արհեստական բանականությամբ կիրառվող տեխնոլոգիան ըստ իրավիճակի՝ ինքը կարող է որոշում կայացնել, ըստ իրավիճակի որոշակի գործողություն իրականացնել, առանց կառավարելու։ Արհեստական բանականությամբ գործիքներ արդեն օգտագործվում են տարբեր բնագավառում, ի վերջո, աշխարհը գնալու է դրան։ Մեզ մոտ էլ կան ձեռնարկություններ, որոնք արդեն աշխատում են արհեստական բանականության ուղղությամբ։ Սակայն եթե այդ ուղղությամբ աշխատում են, դա կարելի է նաև օգտագործել նաև բանակաշինության, ռազմարդյունաբերության ոլորտում։ Միաժամանակ, պետք է հասկանալ, որ ապագայի պատերազմները բոլորովին այլ բնույթի են լինելու, կարելի է հաղթել անգամ առանց զենքի։ Թշնամին ունի ֆինանսական, լոգիստիկ համակարգ, ունի ենթակառուցվածք։ Միգուցե, մենք պետք է աշխատենք դա խափանելո՞ւ ուղղությամբ։ Միգուցե չվերթները, որ իրականացվում են՝ հնարավորություն ձեռք բերենք մտնել նրանց համակարգի մեջ ու կազմալուծեն ողջ համակարգը։ Կամ ասենք, օրինակ, կազմալուծենք նրանց ողջ բանկային համակարգը։ Պատերազմը, կարծում եմ, այսպիսինն էլ կարող է լինել, երբ երկիրն ամբողջությամբ կազմալուծվում է։ Այսինքն, եթե հարևան երկիրն իմանա, որ կարող ես նման բան անել՝ արդեն ձեռնպահ կմնա քայլեր անելու։ Արդեն միայն տանկերով ու անգամ ԱԹՍ-ներով չէ։

-Պարոն Վարդանյան, այս ամենը թերևս ապագայում։ Այս պատերազմում, շատ էր խոսվում օդը փակելու մասին։ Մենք չունեինք համապատասխան ՀՕՊ ուժեր։ Հնարավոր չէ՞ անհրաժեշտ սարքեր ունենալ, որպեսզի կախվածության մեջ չլինենք որևէ երկրից։

-Գիտեք, ԱՐՄԱԹ-ի 30 խմբակավարներ էլ մասնակցել են պատերազմին։ Ասում են՝ մարդիկ անգամ ավտոմատից կրակ չեն հասցրել, կարիքը չի եղել։ Մենք ունենք ինժեներական պոտենցիալ ստեղծելու սեփական ՀՕՊ ուժեր։ Դրա մասին է վկայում նաև այն, որ Խորհրդային Միության ժամանակ մենք ունեցել ենք 100 հազարանոց ինժեներական բանակ և Մերգելյան ինստիտուտում ստեղծվել են ռազմանավերի, սուզանավերի հիթիռների բլոկներ։ Անգամ շատ աշխատակիցներ չգիտեին, թե ինչ են ստեղծում։ Ավելին՝ Խորհրդային Միության հրթիռաշինության հիմնադիրը Անդրանիկ Իոսիֆյանն էր, ով ծնվել է Արցախի Ծմակահող գյուղում։ Փոքր գյուղից նման աշխարհահռչակ մարդ։ Այսինքն, դա մեր գեների մեջ է։ Խնդիրը կազմակերպելու, պայմաններ ստեղծելու մեջ է։ Մենք անհատապես բոլորս ինտելեկտուալ ենք, կարող ենք անձնական շահերի համար մեծ արդյունքների հասնել, սակայն միասնական ընդհանրական միասնական ինտելեկտ չենք կարողանում դրսևորենք։ Կարծում եմ, պետք է զուգահեռ բոլոր ուղղություններով աշխատել, կարծում եմ, 3-5 տարվա ընթացքում կարող ենք ունենալ նորագույն տեխնոլոգիաներով մշակված զինատեսակներ, այդ թվում՝ նաև ՀՕՊ ուժեր։ Բայց հարցն այն է, որ դրա համար ներդրումներ են պետք։ Այո, նման մշակումների համար ինժեներներին պետք է վճարվի ու այդտեղ չպետք է ասեն, որ գիտենք, նման սոցիալական վատ վիճակում ենք՝ ինչո՞ւ պետք է մարդիկ ունենանք, որ 2 մլն աշխատավարձ է ստանում։ Մարդիկ, կան, որոնց պետք է այդքան վճարել, քանի որ նրանք արդյունք են տալու։ Հասկանալի է, որ նման միջոցներ երկրում հայթայթելը բարդ է, դրա համար, կարծում եմ, պետք է դրսից միջոցներ ներգրավվել։ Եթե ուզում եք հարցնել, երբ պատրաստ կլինենք հաջորդ պատերազմին, ապա երբ Քելբաջարում էինք, բնակիչներն ասում էին՝ չգիտենք, երբ կվերադառնանք, ասացի, որ ամենաշատը 17 տարի անց վերադառնալու ենք, բայց հնարավոր է աշխարհաքաղաքական զարգացումներ այլ ընթացք ունենք, գուցե օրինակ Միջին Արևելքում այլ զարգացումներ լինեն ու ստեղծվի մի իրավիճակ՝ մեր համար բարենպաստ, որ մենք կորցրածը հետ կարողանանք բերել 3-5 տարի անց։ Եթե Ադրբեջանը մենակ մնա ու մենք միայն Ադրբեջանի բանակին պետք է հաղթենք, ապա մենք պետք է դրան պատրաստ լինենք, գուցե նման իրավիճակ լինի 2 տարուց։ Մեզ համար ամեն օրը հաշված է, մենք հիմա պետք է հասկանանք, որ պետք է ստեղծենք, բանակ, որը կկարողանա դիմակայել Թուրքիայի բանակին ու դա ֆանտաստիկ բան չէ։

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™