Դատարանից ազատ արձակվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել և տեսանյութ է հրապարակել ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նրան դատարանի բակում հավաքվածները դիմավորեցին ծափահարություններով:
Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են ՀՀ ՔՕ 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության կասկածանքով, որը ենթադրում է օրենքով սահմանված արգելքին հակառակ միջոցառումներ, հավաքներ կազմակերպել եւ անցկացնել:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մինչեւ երեկվա հրավիրված հանրահավաքի մեկնարկը հրավիրվել էր ԱԱԾ, ավելի ուշ ձերբակալվել:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
